From Wikipedia, the free encyclopedia
Յանա Տիխա (չեխ․՝ Jana Tichá, մայիսի 6, 1965[1], Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1]), չեխ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Կլետի աստղադիտարանում որպես տնօրեն։ 1995-ից 2001 թվականները համատեղ ամուսնու, Միլոշ Տիխիի, հետ հայտնաբերել է 104 աստերոիդ, որոնցից 5-ը հայտնաբերել է միանձնյա[3]։
Յանա Տիխա չեխ․՝ Jana Tichá | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1965[1] (59 տարեկան) Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կլետի աստղադիտարան |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Միլոշ Տիխի |
Jana Tichá Վիքիպահեստում |
В 1987 թվականին ավարտել է Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ 1992 թվականից մինչ այսօր ղեկավարում է Կլետի աստղադիտարանը։ Հիմնականում զբաղվում է աստերոիդների և գիսաստղերի հետազոտություններով, հիմնական ուշադրությունը դարձնելով մերձերկրյա մարմինների վրա։ Նաև զբաղվում է տրանսնեպտունային մարմինների և կենտավրոսների հետազոտություններով։ Նրա ղեկավարման տարիներին աստղադիտարանի աստերոիդների որոնման ծրագիրը համալրվեց ԼԿՍ-խցիկով և նոր համակարգիչներով։
Յանա Տիխան հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության «Փոքր մոլորակների անվանումների կոմիտեի» նախագահ, այս կոմիտեն է հաստատում աստերոիդների համար առաջարկվող անվանումները։ Բացի իր հիմնական գործունեությունը ակտիվորեն զբաղվում է Չեխիայում աստղագիտության հանրայնացումով, և հանդիսանում է աստերոիդների և գիսաստղերի մասին չեխական վեբ կայքերի հեղինակ։
Նրա պատվին է անվանվել (5757) Տիխա աստերոիդը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.