From Wikipedia, the free encyclopedia
Մորու բացատը (շվեդ.՝ Smultronstället), 1957 թ․ նկարահանված շվեդ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմը։ Բերգմանը ֆիլմի սցենարը գրել է հիվանդանոցում պառկած ժամանակ։ Թեև «Մորու Բացատը» նրա վաղ շրջանի գործերից է, այն Բերգմանի լավագույն աշխատանքներից է համարվում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մորու բացատը շվեդ.՝ Smultronstället | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | դրամա |
Թեմա | ծերություն[1], մահացություն[2], abandonment?[3], տառապանք[4], ամուսնություն[4], հուշեր[5], Ինքնաճանաչում[6], assessment?[6] և ծնող-երեխա հարաբերություններ[7] |
Թվական | 1957 |
Պրեմիերա | դեկտեմբերի 26-ին 1957 թվական |
Լեզու | շվեդերեն, լատիներեն |
Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
Պրոդյուսեր | Ալան Էկելունդ |
Սցենարի հեղինակ | Ինգմար Բերգման |
Դերակատարներ | Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ, Բիբի Անդերսոն, Ինգրիդ Թյուլին, Գուննար Բյորնստրանդ, Մաքս ֆոն Սյուդով, Գուննել Լինդբլյում, Gunnar Olsson?, Ֆոլկե Սունդկվիստ, Նայմա Վիֆսթրանդ, Գերտրուդ Ֆրիդ, Ակե Ֆրիդել, Մոդ Հանսոն, Ջուլիան Կինդահլ, Բյորն Բյելֆվենստամ, Սիֆ Ռուդ, Գունար Շյոբերգ, Յունգվե Նորդվալ, Gio Petré?, Անն-Մարի Վիման, Լենա Բերգման և Per Sjöstrand?[8] |
Օպերատոր | Գունար Ֆիշեր |
Երաժշտություն | Էրիկ Նորդգրեն Գյոթե Լովեն |
Մոնտաժ | Օսկար Ռոզանդեր |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Կինոընկերություն | Svensk Filmindustri |
Տևողություն | 92 րոպե |
Wild Strawberries (film) Վիքիպահեստում |
Ֆիլմը պատմում է 78 տարեկան պրոֆեսորի մասին, որի անունն է Իսահակ Բորգ։ Նա ապրում է Ստոկհոլմում և մեկնում Լունդե՝ բժիշկ համախոհների ընկերությունից մրցանակ ստանալու նպատակով։ Բորգը ճանապարհ է ընկնում մեքենայով՝ չնայած նրան, որ ինքնաթիռի տոմսերը արդեն գնված էին։ Նրա հետ է գալիս նաև որդու կինը՝ Մարիաննան։ Ճանապարհին նրանց են միանում մի քանի երիտասարդներ, միասին նրանք այցելում են Բորգի պատանի տարիքում ապրած վայրերը, որտեղ նա վերհիշում է իր կատարած սխալ քայլերը։ Ճանապարհին Մարիաննան պրոֆեսորին պատմում է ամուսնու հետ ունեցած խնդիրների մասին, որոնք շատ նման էին Բորգի խնդիրներին։ Վերջինս, զգալով իր գործած սխալները, փոխում է իր ինքնամփոփ և մասամբ էգոիստական կյանքը։
Ժապավենի երկարությունը 2490 մետր։ Ֆիլմը նկարահանվել և տպվել է 35 մմ ժապավենի վրա։ Պատկերի կողմերի հարաբերությունը՝ 1.37։ 1, ձայնը՝ մոնո։ Ֆիլմը գունային լուծումը՝ սև և սպիտակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.