Մոհամմեդ Աբդելազիզ
From Wikipedia, the free encyclopedia
Մոհամմեդ Աբդելազիզ (արաբ․՝ محمد عبد العزيز, օգոստոսի 17, 1947(1947-08-17), Թինդուֆ, Ալժիր - մայիսի 31, 2016(2016-05-31)[1][2][3], Թինդուֆ, Ալժիր), Պոլիսարիո ֆրոնտի առաջնորդ և ինքնահռչակ Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետության նախագահը 1976 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2016 թվականի մայիսի 31-ը[5]։ Ծնվել է բեդուինների ընտանիքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Ղեկավարել է Արևմտյան Սահարայի պարտիզանական ուժերը ընդդեմ Մարոկկոյի ԶՈՒ դեմ պայքարում։ Գտնվել է աքսորի մեջ և բնակվել է Ալժիրում։ Իր ելույթներում բազմիցս քննադատել է իսլամական ահաբեկչությունը։ Ձգտել է ստանալ ԱՄՆ և ԵՄ աջակցությունը՝ Մարոկկոյի դեմ պայքարում։
Արագ փաստեր Մոհամմեդ Աբդելազիզ محمد عبد العزيز, Ծնվել է ...
Մոհամմեդ Աբդելազիզ محمد عبد العزيز | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1947(1947-08-17) (76 տարեկան) |
Ծննդավայր | Մարակեշ, Մարոկկո |
Մահացել է | մայիսի 31, 2016(2016-05-31)[1][2][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Թինդուֆ, Ալժիր |
Քաղաքացիություն | EH և ![]() |
Կրոն | Իսլամ |
Կրթություն | Մուհամեդ V-ի անվան համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Խադիդջա Համիդ[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետության նախագահ և գերագույն քարտուղար |
Կուսակցություն | Պոլիսարիո |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Փակել