Ռաբաթ (արաբ․՝ الرباط՝ Ար-Ռիբաթ, որը նշանակում է ռիբաթ՝ «ամրացված վանք»), Մարոկկոյի մայրաքաղաքը, նրա մշակութային և արդյունաբերական կենտրոնը։ Անմիջապես Ռաբաթին հարում է Սալե քաղաքը, որը նրանից առանձնացված է Բու-Ռեգրեգ գետով և նրա հետ կազմում է մայրաքաղաքի ագլոմերացիան։ Մարոկկոյի մայրաքաղաքը CNN-ի վարկածով զբաղեցրել է երկրորդ տեղը «2013 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների» ցանկում[2]։ Ռաբաթը Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկն է, իսկ նրա Մեդինան ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Ռաբաթը հիմնադրվել է 12-րդ դարում Ալմոհադի կառավարիչ Աբդ ալ Մումինի կողմից որպես ռազմական քաղաք[3]։ Այն անշեղորեն աճել է, սակայն Ալմոհադի փլուզումից հետո երկար ժամանակ անկում է ապրել։ 17-րդ դարում Ռաբաթը ապաստան է դարձել բերբերյան ծովահենների համար։ 1912 թվականին ֆրանսիացիները Մարրոկոյի մոտ պրոտեկտորատ են տեղադրել և Ռաբաթը դարձրել իրենց վարչական կենտրոնը։ 1955 թվականին Մարոկկոն անկախություն է ստացել, և Ռաբաթը դարձել է նրա մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▼572 717 մարդ (2014)[1]: