![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Cloud_forest_mount_kinabalu.jpg/640px-Cloud_forest_mount_kinabalu.jpg&w=640&q=50)
Մշուշոտ անտառ
From Wikipedia, the free encyclopedia
Մշուշոտ անտառ, որը նաև կոչվում է ջրային անտառ, ընդհանուր առմամբ արևադարձային և մերձարևադարձային, մշտադալար, լեռնային, խոնավ անտառ է։ Բնութագրվում է անփոփոխ, հաճախակի կամ սեզոնային ցածր մակարդակի ամպամածությամբ՝ սովորաբար հովանոցի մակարդակով, պաշտոնապես նկարարված է Միջազգային ամպամածության ատլասում (2017) որպես silvagenitus[1]: Մշուշոտ անտառները հաճախ ցույց են տալիս հողը և բուսականությունը ծածկող մամուռների առատությունը, և այս դեպքում նրանք նաև կոչվում են մամռոտ անտառներ։ Մամռոտ անտառները սովորաբար զարգանում են լեռների վրա, որտեղ ավելի արդյունավետ է պահպանվում ամպերի կողմից ստեղծված խոնավությունը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Cloud_forest_mount_kinabalu.jpg/640px-Cloud_forest_mount_kinabalu.jpg)