հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Մկրտիչ Մինասի Խանզադյան (1923, Լուսաղբյուր, Հայաստան - 2013[1], Բյուրեղավան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Մկրտիչ Խանզադյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Լուսաղբյուր, Հայաստան |
Մահացել է | 2013[1] |
Մահվան վայր | Բյուրեղավան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Մկրտիչ Խանզադյանը ծնվել է 1923 թվականին, Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղում։ 1941 թվականի հունիսի 20-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և կարճ ժամանակ աշխատել Ջաջուռի դպրոցում։ 1942 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ 1942 թվականի դեկտեմբերի 1-ին ծառայել է 409-րդ հայկական դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում։ Մասնակցել է Մազդոկի և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ 1943 թվականի մայիսին տեղափոխվել է 65-րդ բանակի 413-րդ հրաձգային դիվիզիայի 982-րդ հրետանային գնդում` որպես տեղանքագրող-հաշվարկող զինվոր, որը մարտական փառավոր գործողություններով Տուլայի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերից հասել է Բալթիկ ծովի ափերը և 1945 թվականի մայիսի 9-ին դիմավորել է մեծ հաղթանակը Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինգստ քաղաքի գրավումով։ Անցել է Մոգիլև, Բոբրույսկ, Մինսկ, Վարշավա, Գդանսկ քաղաքների ազատագրման, Սոժ, Նարև, Օդեր գետերի անցման ծանր մարտերով։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Մինչև պատերազմի ավարտը ու դրանից հետո էլ նա մնացել է այդ զորամասում[2]։
Արժանացել է «Կարմիր աստղ» շքանշան, «Խիզախության համար» երկու մեդալների, «Վարշավայի ազատագրման համար» և այլ պարգևների։ Արժանացել է նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերի և «Հայրենական պատերազմի» շքանշանի[2]։
Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, ընդունվել և ավարտել Հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, եղել նույն դպրոցի տնօրեն։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Կոտայքի շրջան։ Նախ աշխատել է Արզնիի գիշերօթիկ դպրոցում` որպես ուսմասվար, ապա՝ Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն[2]։
1990 թվականին անցել է կենսաթոշակի։
Կենսաթոշակի անցնելուց հետո հեղինակել է 2 գիրք` «Իմ հայրենի գյուղը` Փամբակի Լուսաղբյուրը»[3] և «Հիշողություններ վառոդահամ խրամատներից»։ Գիտական հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ է, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում։ Իր իննսունամյակի նախօրյակին մասնակցել է համայնքի հասարակական աշխատանքներին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.