Միջնադարյան գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Միջնադարյան գրականություն, սկիզբ է առել ուշ անտիկ շրջանում (4- 5-րդ դարեր), իսկ ավարտվել 15-րդ դարում։ Ամենահին աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետագայում միջնադարյան գրականության զարգացման վրա, դարձել են քրիստոնեական Ավետարանը (1-ին դար), Ամբրոսիոս Մեդիոլանցու կրոնական փառաբանության երգերը (340- 397 թվականներ), Ավրելիոս Օգոստինիոսի աշխատությունները («Խոստովանություն», 400 թվական, «Աստծո քաղաքի մասին», 410- 428 թվականներ), Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսի կողմից Աստվածաշնչի թարգմանությունը լատիներեն, (մինչև 410 թվականը), Լատինական եկեղեցու հայրերի և վաղ դպրության փիլիսոփաների այլ աշխատանքներ։ Միջնադարյան գրականության ծագումն ու զարգացումը որոշվում է երեք հիմնական գործոններով՝ ժողովրդական արվեստի ավանդույթներ, անտիկ աշխարհի և քրիստոնեության մշակութային ազդեցություն։
Իր զարգացման գագաթնակետին միջնադարյան արվեստը հասել է 12-13-րդ դարերում։ Այդ ընթացքում դրա գլխավոր ձեռքբերումը դարձավ գոթական ճարտարապետությունը (Փարիզի Աստվածամոր տաճարը), ասպետական գրականությունը, հերոսական էպոսը։ Միջնադարյան գրականության անկումը և անցումը որակապես նոր փուլ՝ Վերածնունդ (Ռենեսանս), Իտալիայում տեղի է ունեցել 14-րդ դարում, Արևելյան Եվրոպայի այլ երկրներում` 15-րդ դարում։ Այս անցումը կատարվում է, այսպես կոչված միջնադարյան քաղաքի բանահյուսության միջոցով, որը գեղագիտական առումով լիովին միջնադարյան բնույթ ունի և ապրում է իր ծաղկումը 14- 15-րդ դարերից մինչև 16-րդ դարը։