Մինսկի արձանագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Մինսկի արձանագրություն (Մինսկի համաձայնագիր), փաստաթուղթ, որը ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Մինսկում «Պրեզիդենտ-Հյուրանոց» շենքում, որը, մասնավորապես, նախատեսում էր հրադադար Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում։ Ամբողջական անվանումը՝ «արձանագրություն եռակողմ կոնտակտային խմբի խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ, որոնք ուղղված են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղ ծրագրի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունների իրականացմանը»։
Մինսկի արձանագրություն | |
---|---|
Արձանագրություն եռակողմ կոնտակտային խմբի խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ | |
Պայմանագրի տիպ | Հրադադարի մասին համաձայնագիր |
Պատրաստվել է | 2014 թվականի հուլիս-սեպտեմբեր |
Ստորագրվել է — վայր |
2014 թվականի սեպտեմբերի 5 {{{Ստորագրման_վայր}}} |
Ուժի մեջ է մտել | Ստորագրման պահից |
Լեզու | Ռուսերեն |
Ռուսաստանի կողմից արձանագրությունը ստորագրել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Զուրաբովը, Ուկրաինայի կողմից՝ նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, որը մանդատ ուներ երկրի ղեկավարությունից[1][2], ԵԱՀԿ-ի կողմից՝ շվեյցարացի դիվանագետ Հայդի Տալյավինին, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից՝ համապատասխանաբար նրանց ղեկավարներ Իգոր Պլոտնիցկին և Ալեքսանդր Զախարչենկոն։ Փաստաթղթի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նույն օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ից[3]։
Չնայած արձանագրության ստորագրմանը՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները շարունակվել են դրա գործողության ընթացքում։ 2015 թվականի հունվարի կեսերին հակամարտության կողմերը փաստացի դադարեցին կատարել արձանագրության կետերը։