Միկրոմետր (չափման միավոր)
չափման միավոր / From Wikipedia, the free encyclopedia
Միկրոմետր (նշանակում են՝ մկմ, միջազգային նշանակումը՝ µm, հուն․՝ μικρός «փոքր» և μέτρον «չափ, չափում» բառերից), միավորների միջազգային համակարգում երկարության չափման միավորի մասնիկ։ Այն հավասար է մետրի մեկ միլիոներորդ մասին (10−6 մետր կամ 10−3 միլիմետր)՝ 1 մկմ = 0,001 մմ = 0,0001 սմ = 0,000001 մ։
1879-1967 թվականներին պաշտոնապես օգտագործվում էր միկրոն (մկ, µ) անվանումը, որը հետագայում չեղարկվել է չափի և կշռի գլխավոր կոնֆերանսի XIII որոշմամբ (1967/68)[1][2]։
ՄԻ համակարգում միավորների մասերի ձևավորման համար օգտագործվող միկրո նախածանցը ընդունվել է չափի և կշռի XI գլխավոր կոնֆերանսի ժամանակ 1960 թվականին Մի-ի ընդունման հետ միասին[3]։