From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Տոնետ, (գերմ.՝ Michael Thonet, հուլիսի 2, 1796[1][2][3][…], Բոպարդ, Հռենոս Հունսրյուկ, Ռայնլանդ Պֆալց[4] - մարտի 3, 1871[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][4] և Bystřice pod Hostýnem[7]), գերմանացի և ավստրիացի կահույքագործ, վիեննական կահույքի գյուտարար։
Միխայիլ Տոնետ գերմ.՝ Michael Thonet | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1796[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոպարդ, Հռենոս Հունսրյուկ, Ռայնլանդ Պֆալց[4] |
Մահացել է | մարտի 3, 1871[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][4] կամ Bystřice pod Hostýnem[7] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Երկեր | No. 14 chair? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, դիզայներ, գործարանատեր և կահույքի դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Michael Thonet?, August Thonet?, Jakob Thonet?, Franz Thonet? և Josef Thonet? |
Michael Thonet Վիքիպահեստում |
Միխայիլ Տոնետը ծնվել է 1796 թվականի հուլիսի 2-ին Բոպարդում։ Անմիջապես սովորել է ատաղձագործություն և 1819 թվականին բացել է կահույքի արհեստանոց։ Չնայած այն հանգամանքին, որ նրա արտադրանքը ձեռք էր բերել հանրաճանաչություն, Տոնետը փորձեց ստեղծել ավելի հեշտ և հավաք կահույք։ 1830 թվականին նա սկսեց իր գիտական փորձերը։
1842 թվականին նրա արհեստանոցը առգրավվեց, դրանից հետո նա տեղափոխվեց Վիեննա, որտեղ ստացավ թագավորական արտոնագիր «ցանկացած տեսակի թեքված ծառ, ներառյալ ոչ ճկուն ցեղատեսակները, քիմիա-մեխանիկական եղանակով ի վիճակի է ցանկացած տեսք ընդունելու, այդ թվում նաև կլոր ծառերը»։
Քանի որ արտոնագիրը տրվել էր Վիեննայում, աթոռները, որոնք ստացվել էին «փայտի թեքման» միջոցով, սկսեցին անվանել վիեննական։
1843 թվականին Միխայիլ Տոնետը ստեղծեց հատուկ աթոռներ Լիխտենշտեյնի պալատի համար, իսկ 1849 թվականին Վիեննայում բացեց արհեստանոց։
1843 թվականին Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում իր վիեննական կահույքի համար նա ստացավ առաջին բրոնզե մեդալը։ Փարիզի 1878 թվականի համաշխարհային ցուցահանդեսում «Տոնետ եղբայրները» ստացան ոսկե մեդալներ։
«Տոնետ եղբայրներ» ընկերությունը Թագավորական պալատի պաշտոնական մատակարարն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.