From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլո Լալիչ (սերբ.՝ Михаило Лалић (հոկտեմբերի 7, 1914[1][2][3], Տրեպչա, Մոնտենեգրոյի Թագավորություն - դեկտեմբերի 30, 1992[1][2][3], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[4]), սերբ գրող, սցենարիստ և լրագրող։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ է 1968 թվականից, Չեռնոգորիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ՝ 1973 թվականից։ ՀՍՖՀ սոցիալիստական աշխատանքի հերոս է։
Միխայիլո Լալիչ սերբ.՝ Михаило Лалић | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1914[1][2][3] |
Ծննդավայր | Տրեպչա, Մոնտենեգրոյի Թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1992[1][2][3] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[4] |
Մասնագիտություն | գրող, լրագրող և արձակագիր |
Լեզու | սերբերեն |
Քաղաքացիություն | Մոնտենեգրոյի Թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն, ՀՍՖՀ և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն |
Կրթություն | Բելգրադի համալսարան և Panto Mališić Gymnasium, Berane? |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Mihailo Lalić Վիքիպահեստում |
Ծնվել է գեղջուկի ընտանիքում։ Վաղ տարիքում որբացել է։ Միջին դպրոցն ավարտելուց հետո 1933 թվականին իրավունք է սովորել Բելգրադի համալսարանում։ 1934 թվականից սկսել է ակնարկներ, քննադատական հոդվածներ, պատմվածքներ, նորավեպեր տպագրել սերբական մամուլում։ Իրավագիտության, լրագրության, գրականության հետ զուգահեռ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սկսել է այցելել Մարքսի և Լենինի գործերն ուսումնասիրող խմբակի նիստերի։ 1936 թվականից եղել է Հարավսլավիայի կոմունիստների միության անդամ։ Կոմունիստական շարժման ակտիվ անդամներից էր, մի քանի անգամ ձերբակալվել է։ Ազատություն վերադառնալով՝ լրագրող և գրող Լալիչը չզղջաց, այլ շարունակեց համագործակցել սոցիալիստական մամուլի հետ։ Այդ բոլոր տարիները (1934-1940) Լալիչը հետագայում անվանեց «գրական ուսումնառություն»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.