Միզորամ
From Wikipedia, the free encyclopedia
Միզորամ (հինդի՝ मिज़ोरम; անգլ.՝ Mizoram), փոքր տարածքով նահանգ Հնդկաստանի արևելքում։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը՝ Աիջալն է։ Բնակչությունը՝ 1.091.014 մարդ (նահանգների շրջանում 29-րդ տեղը՝ 2011 թվականի տվյալներով)։ Պաշտոնական լեզուներն են միզոն, անգլերենը։ Տարածքի մակերեսը 21.081 կմ² է (24-րդ հորիզոնական)։
Արագ փաստեր Միզորամ, Երկիր ...
| ||||
Երկիր | Հնդկաստան | |||
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | |||
Մտնում է | Հնդկաստան | |||
Վարչկենտրոն | Աիջալ | |||
Օրենսդրական մարմին | Միզորամի օրենսդիր ժողով | |||
Բնակչություն | 1 097 206 մարդ (2011)[1] | |||
Տարածք | 21 081 կմ² | |||
Հիմնադրված է | փետրվարի 20, 1987 թ. | |||
Սահմանակցում է | Ասսամ, Տրիպուրա, Մանիպուր, Բանգլադեշ և Մյանմա | |||
ISO 3166-2 կոդ | IN-MZ | |||
Ավտոմոբիլային կոդ | MZ | |||
mizoram.nic.in | ||||
Փակել
Նահանգը ձևավորվել է 1987 թվականի փետրվարի 20-ին՝ անջատվելով՝ Ասսամից ինքնորոշման համար մղված երկարատև պայքարից հետո, որի արդյունքում տարածքը ստացել է ավելի մեծ ինքնավարություն։