![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Metformin_structure.svg/langhy-640px-Metformin_structure.svg.png&w=640&q=50)
Մետֆորմին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Մետֆորմին, հաբի տեսքով շաքար իջեցնող դեղամիջոց, որը պատկանում է բիգուանիդների շարքին և նախատեսված է ներքին ընդունման համար։ Այն կիրառվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր ունեն մարմնի հավելյալ քաշ՝ պահպանված երիկամային ֆունկցիայի պայմաններում[1][2][3]։ Հետազոտվում է նաև մետֆորմինի կիրառումը գեստացիոն դիաբետի և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի ժամանակ։ Դեղամիջոցը հետազոտվել է նաև այլ հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ինսուլինի հանդեպ կայունությունը հանդիսանում է կարևոր գործոն։
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 657-24-9 |
PubChem CID | 4091 |
DrugBank | DB00331 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.010.472 ![]() |
Մետֆորմինի ճիշտ նշանակումը քիչ կողմնակի ազդեցություններ է ունենում (որոնց մեջ հաճախ են ստամոքս-աղիքային խանգարումները) և պայմանավորված է հիպոգլիկեմիա առաջացնելու ցածր ռիսկով։ Գերդոզավորման ու հակացուցումներ ունեցող անձանց շրջանում կիրառելիս լակտատացիդոզը (կաթնաթթվի կուտակում արյան մեջ) կարող է լինել լուրջ բարդություն, բայց մնացած դեպքերում զգալի ռիսկ չկա։ Մետֆորմինը նպաստում է խոլեսթերինի, ցածր խտության լիպոպրոտեիդների և տրիգլիցերիդների մակարդակի իջեցմանը և չի առաջացնում մարմնի քաշի ավելացում։ Մետֆորմինի կիրառման կարևոր արդյունքներից մեկը հանդիսանում է շաքարային դիաբետի ժամանակ սրտանոթային հիվանդությունների բարդություններից մահացության հավաստի իջեցումը։ Այն, մեկ այլ ներքին ընդունման շաքար իջեցնող դեղամիջոցի՝ գլիբենկլամիդի հետ միասին, մտնում է Առողջապահութան Համաշխարհային Կազմակերպության կարևորագուն դեղամիջոցների ցանկի մեջ[4]։