From Wikipedia, the free encyclopedia
Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of Art), Նյու Յորքում, ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։
Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։
Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են «The Metropolitan Museum of Art Bulletin»-ը և «Calender of Events»-ը[10]։
2014-2015 թթ. Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են եղել 300 նմուշ։ Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է արժեքավոր վկայության առանձնահատուկ կարևորություն ունեցող ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ[11]։
Ներկայումս գործող բաժինները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.