![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Metronidazol.svg/langhy-640px-Metronidazol.svg.png&w=640&q=50)
Մետրոնիդազոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Մետրոնիդազոլ, հակաբակտերիալ և հակապրոտոզոալ դեղամիջոց[3]։ Կիրառվում է միայնակ կամ համակցված այլ դեղամիջոցների հետ՝ փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների, էնդոկարդիտի և բակտերիալ վագինոզի բուժման մեջ[3]։ Էֆեկտիվ է դրակունկուլյոզի, լամբլիոզի, տրիխոմոնոզի, ամեոբիազի դեմ[3]։ Վանկոմիցինի կամ ֆիդաքսոմիցինի բացակայության դեպքում ընտրության դեղամիջոց է Clostridium difficile-ով հարուցված կոլիտի բուժման համար[3][4]։ Կիրառվում է հաբերի, քսուկների տեսքով և ներերակային ճանապարհով[3]։
![]() | |
![]() | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 80% (մարսողական), 60-80% (ռեկտալ), 20-25% (հեշտոցային)[1][2] |
Սպիտակուցով կապում | 20%[1][2] |
Նյութափոխանակություն | Լյարդային[1][2] |
Կիսատրոհման պարբերություն | 8 ժամ[1][2] |
Դուրսբերում | Մեզի (77%) և արտաթորանքի (14%) օգնությամբ[1][2] |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 443-48-1 |
PubChem CID | 4173 |
DrugBank | DB00916 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.006.489 ![]() |
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, մետաղական համը բերանում, ախորժակի կորուստը և գլխացավերը[3]։ Հնարավոր են ցնցումների զարգացում և ալերգիկ ռեակցիա[3]։ Ըստ որոշ դիտարկումների, մետրոնիդազոլը խորհուրդ չի տրվում կիրառել հղիության վաղ ժամկետում, սակայն ըստ այլ աղբյուրների, նրա՝ տրիխոմոնոզի բուժման համար անհրաժեշտ, դեղաչափերը անվտանգ են պտղի համար[5]։ Չի կարելի օգտագործել կրծքով կերակրման ժամանակ[5]։
Մետրոնիդազոլը սկսել է վաճառվել Ֆրանսիայում սկսած 1960-ականներից[6]։ Գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության WHO Model List of Essential Medicines-ում[7]։ Հասանելի է գրեթե ամբողջ աշխարհում[8]։ Մեկ հաբի արժեքը բարձր չէ և կազմում է 0.01-0.1 ԱՄՆ դոլար[9][10]։ ԱՄՆ-ում բուժման 10-օրյա կուրսի արժեքը կազմում է 26 ԱՄՆ դոլար[3]։