անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մեյսոն Մաունտ (անգլ.՝ Mason Mount, հունվարի 10, 1999[1], Պորտսմութ, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Mason Tony Mount | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Պորտսմութ, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Չելսի | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2017 | Չելսի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա | Չելսի | 8 | (4) |
2017-2018 | → Վիտես | 29 | (9) |
2018-2019 | → Դերբի Կաունտի | 35 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Անգլիա Մ16 | 5 | (0) |
2015-2016 | Անգլիա Մ17 | 9 | (2) |
2016 | Անգլիա Մ18 | 5 | (3) |
2017-2018 | Անգլիա Մ19 | 16 | (7) |
2018-ներկա | Անգլիա Մ21 | 4 | (1) |
2019-ներկա | Անգլիա | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մաունտը Չելսիի ակադեմիայի սան է[4][5]։ 2017 թվականի հուլիսին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[6][7]։
2017 թվականի հուլիսի 24-ին Մաունտը 1 տարվա վարձավճարով միացավ Վիտեսին[8][9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով ԱԶ Ալկմարի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Լացիոյի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում[12]։ 2018 թվականի ապրիլի 14-ին Մաունտը 2 գոլային փոխանցում տվեց Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[13]։ Ապրիլի 18-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Վիտեսը պարտվեց 4-3 հաշվով[14]։ Մայիսի 9-ին անգլիացին հետ-տրիկ ձևակերպեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[15]։ Վիտեսի կազմում Մաունտը անցկացրեց 39 հանդիպում բոլոր մրցաշարերում[16]՝ դառնալով 14 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[17][18]։ 2017-18 մրցաշրջանում նա նաև ընդգրկվեց Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[19]։
2018 թվականի հուլիսի 17-ին Մաունտը 1 տարվա վարձավճարով միացավ Չեմպիոնշիպում հանդես եկող Դերբի Կաունտիին[20][21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 3-ին՝ Ռեդինգի դեմ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 60-րդ րոպեին[23][24]։ Օգոստոսի 25-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում Մաունտը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25]։ 2019 թվականի մարտի 30-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[26][27]։ Ապրիլի 13-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում Մաունտը ձևակերպեց իր կարիերայի առաջին հեթ-տրիկը[28][29]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Աստոն Վիլլայի դեմ խաղում[30], սակայն Դերբի Կաունտին պարտվեց 2-1 հաշվով[31][32]։ Վարձավճարի ընթացքում Մաունտը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[33]։
2019-20 մրցաշրջանում Մաունտը վերադարձավ Չելսի՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[34][35][36]։ 2019 թվականի հուլիսի 15-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[37][38][39][40]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[41][42]։ 2019 թվականի օգոստոսի 14-ին Մաունտը փոխարինեց Քրիստիան Պուլիշիչին ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում և իրացրեց իր 11-մետրանոցը[43], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա հարվածաշարում[44][45]։ Իր առաջին գոլը Չելսիի կազմում խփեց օգոստոսի 18-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[46][47]։ Օգոստոսի 24-ին անգլիացին գոլի հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[48][49]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Մաունտը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ խմբային փուլի Վալենսիայի դեմ խաղում[50], սակայն վնասվածք ստացավ հանդիպման 16-րդ րոպեին և փոխարինվեց Պեդրոյի կողմից[51][52]։
Մաունտը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[53]՝ անցկացրած 4 խաղերում դառնալով 1 գոլի հեղինակ[54], իսկ Անգլիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 1-0 հաշվով պարտվելով Իսպանիային[55][56]։ 2017 թվականին Մաունտը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[57]՝ օգնելով Անգլիային հաղթել մրցաշարը[58][59]։ Այստեղ նա անցկացրեց դարձավ 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ 5 խաղերում[60]՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[61] և ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[62]։ 2019 թվականին Մաունտը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[63][64][65]՝ անցկացնելով 3 հանդիպում[66] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Ռումինիայի դեմ խաղում[67][68], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[69][70][71]։
2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Մաունտը մարզվեց Անգլիայի ազգային հավաքականի հետ[72][73], սակայն չընդգրկվեց հավաքականի՝ առաջնության համար վերջնական կազմում[74][75]։ Ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերին՝ Խորվաթիայի և Իսպանիայի դեմ խաղերի համար[76][77][78][79], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[80][81]։ Իր դեբյուտը Անգլիայի հավաքականի կազմում նշեց 2019 թվականի սեպտեմբերի 7-ին՝ փոխարինելով Ջորդան Հենդերսոնին Բուլղարիայի դեմ խաղում[82][83]։
2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[84]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիտես (վարձավճար) | 2017–18 | Էրեդիվիզի | 29 | 9 | 1 | 0 | 6 | 0 | 3 | 5 | 39 | 14 |
Դերբի Կաունտի (վարձավճար) | 2018–19 | Չեմպիոնշիպ | 35 | 8 | 2 | 0 | — | 7 | 3 | 44 | 11 | |
Չելսի | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 8 | 4 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 11 | 4 |
Կարիերայի ընդհանուր | 72 | 21 | 3 | 0 | 8 | 0 | 11 | 8 | 94 | 29 |
2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[84]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Չելսի
Անգլիա Մ19
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.