From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Սիրտ (լատին․՝ Syrtis Major Planum), կամ Մեծ Սիրտ սարահարթ[1][2][3], ցածր ալբեդոյով շրջան Մարսի վրա, ունի մուգ գույն։ Ավելի վաղ, ենթադրվում էր, որ Մեծ Սիրտը իրենից ներկայացնում է հարթավայր, սակայն այժմ պարզվել է, որ այս շրջանը հանդիսանում է ցածր վահանաձև հրաբուխ։ Շրջանի մուգ գույնը պայմանավորված է բազալտային ապարների տարածմամբ և մարսյան փոշու չափազանց փոքր քանակով։
Մեծ Սիրտը գտնվում է համարյա հասարակածի վրա, նրա կենտրոնի կոորդինատներն են՝ 8°24′ հս․ լ. 69°30′ ավ. ե.8,400° с. ш. 69,500° в. д.G: Այս շրջանի չափերն են՝ 1500 կմ հյուսիսից հարավ և 1000 կմ արևմուտքից արևելք։ Ստորոտների մեծ մասը ունի ավելի պակաս քան 1° թեքություն։ Կենտրոնական մասում կա իջվածք 350x150 կմ չափերով, ձգված հյուսիսից հարավ։ Այն առաջացել է Նեղոսյան և Մերոե թասերի հրաբխային խառնարաններով, որոնց խորությունը հասնում է մինչև 2 км[4][5]:
«Մեծ Սիրտ» անվանումը ծագել է Լիբիայի ափին գտնվող Միջերկրական ծովի Սիդրա ծովախոցի հռոմեական անվանումից (լատին․՝ Syrtis Major)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.