From Wikipedia, the free encyclopedia
Մելոցցո դա Ֆորլի (իտալ.՝ Melozzo da Forli), իսկական անունը՝ Մարկո դելի Ամբրոջի (Marco degli Ambrogi, հունիսի 8, 1438[1], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա[2] - նոյեմբերի 8, 1494[2], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա[2]), իտալացի նկարիչ։ Ծագումով Ֆորլիից է, Անսուինո դե Ֆոլիի աշակերտն է։ Որպես գեղանկարիչ կայանալուն ազդել է Անդրեա Մանտենյայի և Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի արվեստը։
Մելոցցո դա Ֆորլի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1438[1] |
Ծննդավայր | Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1494[2] (56 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա[2] |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարապետ |
Ոճ | Umbrian school? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Angels making music? և Sixtus IV Appointing Platina as Prefect of the Vatican Library? |
Աշակերտներ | Marco Palmezzano? և Lorenzo da Viterbo? |
Melozzo da Forlì Վիքիպահեստում |
1476 - 1481-ական թվականներին Հռոմում աշխատել է Սիկստա 4-րդ պապի և նրա զարմիկի՝ Ֆոլիի միապետ Ջիրոլամո Ռիարիոյի համար։ Վերջինիս համար Մարսի դաշտում պալատ է կառուցել, որը արդյունքում վերակառուցվել է Պալացցո Ալտեմպսի։ Այդ ժամանակաշրջանին է վերագրվում Մելոցցոյի ամենալավ ստեղծագործություններից մեկը՝ Վատիկանի գրադարանի նկարազարդումը։ Պահպանվել է որմնանկարից մի հատված՝ «Վատիկանի գրադարանի հիմնադրումը Սիկստ 4-րդի կողմից» (1477 թվական, Վատիկանի պատկերասրահ)։
Այլ հայտնի ստեղծագործություններից են՝ Սան Մարկոյի ավանդատան զարդանկարները Լորետոյի սրբավայրում (1478 թ.), Պալացցո Դուկալեյի որմնանկարները, Ուրբինո (1473-1475 թթ.):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.