Remove ads

Պիեռո դելլա Ֆրանչեսկա, (իտալ.՝ Piero della Francesca, 1415[1][2][3][…], Սանսեպոլկրո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][6] - հոկտեմբերի 12, 1492[4][7][6][…], Սանսեպոլկրո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][8][6]), իտալացի նկարիչ։

Արագ փաստեր Պիեռո դելլա Ֆրանչեսկաիտալ.՝ Piero della Francesca, Ի ծնե ...
Պիեռո դելլա Ֆրանչեսկա
իտալ.՝ Piero della Francesca
Thumb
Ի ծնեիտալ.՝ Piero di Benedetto dei Franceschi
Ծնվել է1415[1][2][3][…]
ԾննդավայրՍանսեպոլկրո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][6]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1492[4][7][6][…]
Մահվան վայրՍանսեպոլկրո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][8][6]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ, մաթեմատիկոս և արվեստի տեսաբան
ՈճՎաղ Վերածնունդ[3]
Ժանրգեղանկարչություն[3]
Թեմաներերկրաչափություն, գեղանկարչություն[9] և մաթեմատիկա[9]
Ուշագրավ աշխատանքներMadonna di Senigallia?, Քրիոստոսի հարությունը, Madonna del Parto?, Portrait of Battista Sforza?, The Battle of Constantine?, Saint Jerome penitent?, Q3699549?, Angel?, Q3922606?, Q3922605?, Annunciation (St. Anthony)?, The Baptism of Christ?, The torture of the Jew?, Flagellation of Christ?, Saint Julian the Hospitaller?, The Crucifixion?, The Queen of Sheba?, The Nativity?, Q3395793?, Virgin and Child Enthroned with Four Angels?, Diptych of Federico da Montefeltro and Battista Sforza? և De Prospectiva Pingendi?
ՈւսուցիչԱնտոնիո դի Անքիարի և Դոմենիկո Վենեցիանո
ԱշակերտներԼուկա Սինյորելլի[10][11]
 Piero della Francesca Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

1439 թվականին աշխատել է Դոմենիկո Վենեցիանոյի արվեստանոցում։ Կրել է Մազաչչոյի, Ֆ․ Բրունելեսկիի, ինչպես և նիդերլանդական արվեստի ազդեցությունը։ Աշխատել է Ֆեռարայում (մոտ 1448-1450), Ռիմինիում (1451 և 1482), Հռոմում (1459), Արեցցոյում (մինչև 1466), սակայն հիմնականում՝ Սան Սեպոլկրոյում և Ուրբինոյում։ Արդեն 1450-ական թվականների աշխատանքներում ի հայտ են եկել Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստի հիմնական գծերը՝ կերպարների վեհությունը, ձևերի ծավալայնությունը, գունապատկերի թափանցիկությունը, տարածությունը հեռանկարչորեն կառուցելու հետևողականությունը («Քրիստոսի մկրտությունը», 1450-1455, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, «Մադոննա դելլա Միզերիկորդիա», մոտ 1450—1462, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ 1452-1466-ին Պիեռո դելլա Ֆրանչեսկան Արեցցոյի Սան Ֆրանչեսկո եկեղեցում ստեղծել է «կենարար խաչափայտի» լեգենդի թեմայով որմնանկարների շարք։ Այդ որմնանկարներն ունեն բաց վարդագույնի, մանուշակագույնի, կարմրի և կապույտի նրբագույն երանգներ, ընդհանրացնելով մարմինների ծավալաձևերը, պատի հարթության վրա զուգահեռաբար ծավալելով ռիթմիկ կոմպոզիցիան՝ Պիեռո դելլա Ֆրանչեսկան հասել է գործողության հանդիսավորության։ Այս հատկանիշներն առավել ցայտուն են դարձել «Քրիստոսի հարությունը» որմնանկարում (մոտ 1463, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ Մոտ 1465 թվականին Պիեռո դելլա Ֆրանչեսկան ստեղծել է քանդակային բնութագրումներով աչքի ընկնող Ուրբինոյի դուքս Ֆեդերիգո դա Մոնտեֆելտրոյի և նրա կնոջ՝ Բատիստա Սֆորցայի դիմանկարները (Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), որոնք առանձնանում են լույսով և օդով հագեցած համայնապատկերային ֆոնով։ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի ուշ շրջանի գործերում («Ծնունդ», մոտ 1475, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) լուսաստվերը ավելի մեղմ է դարձել, հորինվածքի կառուցվածքում առավել նշանակություն է ձեռք բերել ցրված արծաթագույն լույսը։ Կյանքի վերջին տարիներին գրել է գիտական երկու տրակտատ՝ «Հեռանկարը գեղանկարչությունում» և «Գրքույկ հինգ կանոնավոր մարմինների մասին»։ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստը Միջին և Հյուսիսային Իտալիայի գեղանկարչությունում արմատավորել է Վերածննդի սկզբունքները, ազդել վենետիկյան և ֆլորենցիական դպրոցների վրա։

Remove ads

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads