անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մետյու Լոուտոն (անգլ.՝ Matthew Lowton, հունիսի 9, 1989[1][2], Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Լոուտոնը Աստոն Վիլլայի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Matthew John Lowton | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարնլի | ||
Համար | 2 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2004 | Լիդս Յունայթեդ | ||
2004-2007 | Շեֆիլդ Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2012 | Շեֆիլդ Յունայթեդ | 75 | (10) |
2008 | → Շեֆիլդ | 17 | (0) |
2009 | → Ֆերենցվարոշ | 16 | (0) |
2012-2015 | Աստոն Վիլլա | 72 | (2) |
2015-ներկա | Բարնլի | 122 | (1) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լոուտոնը ֆուտբոլիստի կարիերան Լիդս Յունայթեդի ակադեմիայում։ 2004 թվականին միացել է Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիային։
2008 թվականին Լոուտոնը վարձավճարով տեղափոխվեց Շեֆիլդ։ 2009 թվականի հունվարին վարձավճարով միացավ հունգարական Ֆերենցվարոշին։ Իր դեբյուտը նշեց փետրվարին՝ Հունգարիայի լիգայի գավաթի Կեչկեմետի դեմ խաղում։ Առաջնությունում իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 1-ին՝ Զալաեգերսեգի դեմ խաղում[4]։ Շեֆիլդ Յունայթեդի կազմում Լոուտոնը իր դեբյուտը նշեց 2010 թվականի մարտի 24-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[5]։ Թիմի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց 2010 թվականի մայիսի 2-ին՝ Իպսվիչ Թաունի դեմ խաղում[6]։
2010 թվականի սեպտեմբերին Լոուտոնը երկարաձգեց իր պայմանագիրը Շեֆիլդ Յունայթեդի հետ[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Բարնլիի դեմ խաղում[8][9]։ 2011 թվականի օգոստոսին Լոուտոնը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[10]։ Շեֆիլդ Յունայթեդի կազմում Լոուտոնը անցկացրեց 89 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ[11]։
2012 թվականի հուլիսին Լոուտոնը տեղափոխվեց Աստոն Վիլլա 3 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[12][13][14]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[17]։ 2013 թվականի հուլիսի 19-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիր ակումբի հետ 4 տարով[18][19]։ Աստոն Վիլլայի կազմում Լոուտոնը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 82 խաղի և դառնալով 2 գոլի հեղինակ։
2015 թվականի հունիսի 22-ին Լոուտոնը 3 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[20][21][22]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 20-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի հունվարի 12-ին՝ Միլտոն Կինս Դոնսի դեմ խաղում[24]։ 2015-16 մրցաշրջանում Լոուտոնը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[25], իսկ Բարնլին հաղթեց Չեմպիոնշիպը[26][27] և վերադարձավ Պրեմիեր Լիգա[28][29]։
2017 թվականի ապրիլի 4-ին Լոուտոնը երկարաձգեց իր պայմանագիրը Բարնլիի հետ մինչև 2020 թվականը[30][31][32][33]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[34]։ Հուլիսի 31-ին անգլիացին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[35][36][37]։ 2018-19 մրցաշրջանում Լոուտոնը անցկացրեց 24 հանդիպում[38]։
2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[39]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեֆիլդ Յունայթեդ | 2009–10 | Չեմպիոնշիպ | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
2010–11 | 32 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 4 | ||||
2011–12 | Լիգա Մեկ | 44 | 6 | 3 | 0 | 8 | 0 | 55 | 6 | |||
Ընդհանուր | 78 | 10 | 3 | 0 | 8 | 0 | 89 | 10 | ||||
Ֆերենցվարոշ (վարձավճար) | 2009–10 | Ազգային առաջնություն | 16 | 0 | — | 16 | 0 | |||||
Աստոն Վիլլա | 2012–13 | Պրեմիեր Լիգա | 37 | 2 | 1 | 0 | 6 | 0 | 44 | 2 | ||
2013–14 | 23 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 25 | 0 | ||||
2014–15 | 12 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 13 | 0 | ||||
Ընդհանուր | 72 | 2 | 3 | 0 | 7 | 0 | 82 | 2 | ||||
Բարնլի | 2015–16 | Չեմպիոնշիպ | 27 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | 27 | 1 | |
2016–17 | Պրեմիեր Լիգա | 36 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 0 | |||
2017–18 | 26 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 27 | 0 | ||||
2018–19 | 21 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 24 | 0 | ||
2019–20 | 12 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 13 | 0 | |||
Ընդհանուր | 122 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 127 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 288 | 13 | 7 | 0 | 2 | 0 | 17 | 0 | 314 | 13 |
Շեֆիլդ Յունայթեդ
Աստոն Վիլլա
Բարնլի
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.