անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու Ջեյմս Ափսոն (անգլ.՝ Matthew James Upson, ապրիլի 18, 1979[1][2][3], Eye, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Մեթյու Ափսոն անգլ.՝ Matthew Upson | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1979[1][2][3] (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Eye, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ափսոնը ծնվել է Անգլիայի Սաֆոլք կոմսության Հարթիսմիր քաղաքում։ 1994 թվականին նա տեղափոխվել է Լութոն Թաուն ակումբի երիտասարդական թիմ[4]։ 1996 թվականի ապրիլին նա պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ակումբի հետ[5], նա իր առաջին խաղը հիմնական թիմի կազմում կատարել է 1996 թվականի օգոստոսին՝ Ռոտերեմ Յունայթեդ ակումբի հետ խաղի ժամանակ։
1997 թվականի մայիսին Ափսոնը 2 միլիոն ֆունտով տեղափոխվել է Արսենալ ակումբ[4]։ Սակայն Արսենալ ակումբի այդ ժամանակվա պաշտպաններ, Թոնի Ադամսի, Սթիվ Բուլդի և Մարտին Կիոունի մշտական ելույթների և իր ստացած վնասվածքների պատճառով Ափսոնը չի կարողացել ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ 1999 թվականին նա ստացել է առջևի խաչաձև ջլերի պատրվացք։ 2000 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է Նոթինգհեմ Ֆորեստ ակումբ և մեկ տարի անց խաղացել Քրիսթալ Փելաս ակումբի կազմում[6][7]։
2001-2002 թվականների մրցաշրջանում Ափսոնը Արսենալ ակումբի կազմում որպես ռմբարկու անցկացրել է 22 խաղ, ներառյալ 14-ը առաջնությունում, ինչը նրան ապահովել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի մեդալով։ 2002 թվականի փետրվարին ստացել է ոտքի կոտրվածք, ինչի հետևանքով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը, ներառյալ Անգլիայի գավաթում Արսենալի հաղթանակը։ Վնասվածքից վերականգնվելուց հետո՝ 2002 թվականի սեպտեմբերին 3 ամսվա վարձավճարով տեղափոխվել է Ռեդինգ ակումբ[8]։ Ռեդինգ ակումբում Ափսոնը խփել է իր մասնագիտական կարիերայի առաջին գոլը. դա տեղի է ունեցել Լիգայի գավաթի մրցաշարում՝ Քեմբրիջ Յունայթեդ ակումբի դեմ խաղի ժամանակ[9]։ Այդ պահից սկսած Արսենալ ակումբի հարձակման կենտրոնում վճռաբար գործում էին Սոլ Քեմփբելը և Կոլո Տուրեն, ինչի հետևանքով Ափսոնը չի կարողացել տեղ գրավել թիմի հիմնական կազմում։ 2003 թվականի հունվարին նա տեղափոխվել է Բիրմինգհեմ Սիթի ակումբ։ Ընդհանուր առմամբ Արսենալ ակումբի կազմում Ապսոնը անցկացրել է 57 խաղ։
2003 թվականին Բիրմինգհեմ Սիթի ակումբը 1 միլիոն ֆունտով ձեռք է բերել Ափսոնին (գումարը կարող էր հասնել մինչև 3 միլիոն ֆունտ՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից)[10]։
2006 թվականի ապրիլին Աստոն Վիլլա ակումբի դեմ բիրմինգհեմյան դերբիի նախապատրաստման ժամանակ նա ստացել է ոտքի վնասվածք, ինչի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը։ Մրցաշրջանի արդյունքում Բիրմինգհեմ Սիթի ակումբը դուրս է մնացել ֆուտբոլային լիգայի առաջնությունից։ Ափսոնը մնացել է ակումբում, վնասվածքի վերականգնումից հետո՝ դեկտեմբերին մասնակցել է Պլիմուտ Արգայլ ակումբի դեմ խաղին, որտեղ «կապույտները» տարել են հաղթանակ 3:0 հաշվով (գոլերից մեկը խփել է Ափսոնը)։
2007 թվականի հունվարի 18-ին Բիրմինգհեմ ակումբը մերժել է Վեսթ Հեմի առաջարկը 4 միլիոն ֆունտի դիմաց Ափսոնի տեղափոխության վերաբերյալ, իսկ հետո նաև 6 միլիոն ֆունտի դիմաց։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Ափսոնը Վեսթ Հեմ ակումբ պետք է տեղափոխվեր 6 միլիոն ֆունտի դիմաց, սակայն հետագայում գումարը կարող էր հասնել մինչև 7.5 միլիոն ֆունտի՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից։ Ափսոնը չորս տարվա պայմանագիր է կնքել Վեսթ Հեմ Յունայթեդ ակումբի հետ[11]։ Բիրմինգհեմ ակումբի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հայտարարել է, որ ինքը չի ցանկացել վաճառել Ափսոնին, սակայն իրեն ստիպել է դա անել ակումբի գործադիր տնօրեն Կարեն Բրեդին[12]։
2007 թվականի դեկտեմբերի 29-ին Ափսոնը խփել է իր առաջին գոլը Վեսթ Հեմում՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում գրավելով Մանչեսթեր Յունայթեդի ակումբի դարպասը[13]։
2008 թվականի հուլիսին Ափսոնը Վեսթ Հեմ ակումբում ստացել է «6» համարը, որը նախկինում պատկանում էր լեգենդար ֆուտբոլիստ Բոբբի Մուռիին, հետագայում Ափսոնը զբաղեցրել է «15» համարը[14]։ 2009 թվականիօգոստոսին, երբ Լուկաս Նիլան լքել է ակումբը, Ափսոնին նշանակել են Վեսթ Հեմ Յունայթեդ ակումբի ավագ[15]։
2014 թվականի մայիսի 23-ին Ափսոնը 1 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի Լեսթեր սիթի ակումբի հետ[16]
Ափսոնը Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 12 խաղ և խփել 2 գոլ[17][18]։ 2002-2003 թվականների Բիրմինգհեմ Սիթի ակումբի կազմում ցուցաբերած լավ արդյունքի շնորհիվ Ափսոնին հրավիրել են Անգլիայի հավաքական, որտեղ նա իր առաջին խաղը անցկացրել է 2003 թվականին, ՀԱՀի հավաքականի դեմ։ Լինելով Բիրմինգհեմ Սիթի ակումբի խաղացող, նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 խաղ[5]։
2008 թվականի փետրվարին Ֆաբիո Կապելոն Ափսոնին ընդգրկել է Անգլիայի հավաքականի կազմում, և Ապսոնը կարողացել է խաղալ Շվեյցարիական Ուեմբլի ակումբի դեմ խաղում[19]։ Նա կարողացավ ընդգրկվել Անգլիայի հավաքականի կազմում, որտեղ Ռիո Ֆերդինանդի հետ խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Դա նրա 8-րդ խաղն եր Անգլիայի հավաքականի կազմում և առաջինը մոտ 4 տարի տևած ընդմիջումից հետո։ Այնուհետև նա Ղազախստանի հավաքականի դեմ խաղի ժամանակ խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները, քանի որ Ջոն Թերին վնասվածք էր ստացել։
Ափսոնը իր առաջին գոլը Անգլիայի հավաքականի կազմում խփել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ[20]։ Խաղը ավարտվել է Անգլիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով, իսկ Ափսոնը ITV ալիքի կողմից ճանաչվել է այդ հանդիպման լավագույն խաղացող ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.