Մեդիչիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մեդիչիներ (իտալ.՝ Medici), տոհմ Ֆլորենցիայում։ Կարևոր դեր է կատարել միջնադարյան Իտալիայի քաղաքների՝ տնտեսական և մշակութային կյանքում։ Տոհմի ներկայացուցիչները 15-րդ դարում հիմնել են Եվրոպայի խոշորագույն առևտրաբանկային ընկերություններից մեկը, եղել են Ֆլորենցիայի կառավարողներ (1434-1737, ընդմիջումներով), Հռոմի պապեր, պայքարել են ֆեոդալական ավագանու դեմ (14-րդ դար)։
Մեդիչիներ Medici | |
---|---|
ազնվական տոհմ և Արքունի տուն | |
Երկիր | Ֆլորենցիա |
Հիմնադրում | 8-րդ դար |
Հիմնադիր | Ավերարդո |
Կազմալուծում | 1743 թ. |
Տիտղեսներ | Ֆլորենցիայի դքսեր, Տոսկանայի դքսեր |
Ազգանուն | Medici? և de' Medici? |
Անդամներ | Լորենցո Մեդիչի, Ֆրանչեսկո I, Ֆերդինանդո I, Կոզիմո II, Ֆերդինանդո II |
Դավանանք | Կաթոլիկություն |
Գույք | Վիլլաներ |
Ենթաճյուղեր | Լևոն XI, Կոզիմո II Մեդիչի, Կոզիմո I, Լորենցո Մեդիչի, Կոզիմո Մեդիչի, Կղեմես VII, Giovanni delle Bande Nere?, Եկատերինա Մեդիչի և Anna Maria Luisa de' Medici? |
Կայք | de-medici.com |
Մեդիչիներից նշանավոր են (հիմնական ճյուղի ներկայացուցիչներից) Ջովաննի դի Բիչչին (1360-1429), Կոզիմո Ավագը (1389-1464), Լորենցո Մեդիչին՝ Ֆլորենցիայի կառավարիչ 1434 թվականից (1449-1492), Ջիովանին Մեդիչին (1475-1521), 1513 թվականից՝ Հռոմի պապ (Լևոն 10-րդ), Եկատերինա Մեդիչին՝ Ֆրանսիայի թագուհի, Հենրի II-ի կինը (1519-1589), Ջուլիո Մդիչին (1477-1534), 1523 թվականից՝ Հռոմի պապ (Կղեմես VII), Ալեսսանդրո Մեդիչին (1511-1537), Ֆլորենցիայի դուքս՝ 1532 թվականից, նրա սպանությունից հետո Մեդիչիների հիմնական ճյուղը ավարտվել է։ Մեդիչիների կողմնային ճյուղի գլխավոր ներկայացուցիչներն են՝ Կոզիմո I-ը (1519-1574), Ֆլորենցիայի դուքս՝ 1537 թվականից, միավորել է ամբողջ Տոսկանան և 1569 թվականից կոչվել է Տոսկանայի մեծ դուքս, Կոզիմո II-ը (1590-1621), Տոսկանայի մեծ դուքս՝ 1609 թվականից, Ջան Գաստոնեն (1671-1737), Տոսկանայի վերջին մեծ դուքսը Մեդիչիների տոհմից։ Մեդիչիների այս ճյուղին է պատկանել Ֆրանսիայի թագուհի (Հենրի IV-ի կինը) Մարիա Մեդիչին՝ Կոզիմո I-ի թոռնուհին (1573-1642)։