From Wikipedia, the free encyclopedia
Հենրի II (ֆր.՝ Henri II, նոյեմբերի 8, 1563[1][2], Նանսի, Լոթարինգիա[1] - հուլիսի 31, 1624[1][2], Նանսի, Լոթարինգիա[1]), 1608 թվականից մինչ մահ եղել է Լորենի դուքս, հայտնի է նաև, որպես Հենրի II Բարեպաշտ։ Չունենալով արու զավակ՝ նրա դուստրերը ժառանգեցին դուքսի տիտղոսը։ Նա Հենրի IV Ֆրանսիացու զարմիկն էր։
Հենրի II | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 8, 1563[1][2] |
Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա[1] |
Վախճանի օր | հուլիսի 31, 1624[1][2] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Նանսի, Լոթարինգիա[1] |
Դինաստիա | Լոթարինգյան տուն[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Կառլ Գ[1] |
Մայր | Կլոդ Վալուա[1] |
Ամուսին | Եկատերինա դե Բուրբոն[1] և Մարգերիտա Գոնզագա[1] |
Զավակներ | Nicole, Duchess of Lorraine?[1][3] և Կլոդ Ֆրանսուա դե Լորեն[1] |
Դուքսը՝ Լորենի դուքս Չարլզ III-ի և Կլոդ Վալուայի որդին էր։ Մորական կողմից Հենրի II Ֆրանսիացու և Եկատերինա Մեդիչիի, իսկ հայրական կողմից՝ Ֆրենսիս I-ինի և Քրիստինա Դանիացու թոռը։
Առաջին ամուսնությունը եղել է Կատերին դե Բուրբոնի հետ։ Զույգն ամուսնացել է 1599 թվականի հունվարի 31-ին, Փարիզից դուրս։ Կատերինը երեսունինը տարեկան էր։ Նրանց ամուսնությունը առիթ դարձավ Բուրբոնների հետ հարաբերությունների կարգավորման։ Կատերինը բողոքական էր, իսկ Հենրին՝ նվիրյալ կաթոլիկ։ Պապը հրաժարվեց պսակադրել նրանց, բայց Կատերինայի խորթ եղբայրը կարողացավ համոզել Ռուանի եպիսկոպոսին անցկացնել արարողակարգը։
1604 թվականին, քառասունհինգ տարեկան հասակում Կատերինան մահացավ անժառանգ։ Քանի որ զույգը երեխա չէր ունեցել, Հենրին երկրորդ անգամ ամուսնացավ 1606 թվականի ապրիլի 24-ին Մարգերիտա Գոնզագայի հետ։ Նա Մանտուայի դուքս Վինչենցո Գոնզագայի և Էլեոնոր դե Մեդիչիի դուստրն էր։ Մարգերիտայի քույրը՝ Էլեոնոր Գոնզագան Հռոմի կայսրուհին էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.