![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Phenician_plate_with_red_slip_7th_century_BCE_excavated_in_Mogador_island.jpg/640px-Phenician_plate_with_red_slip_7th_century_BCE_excavated_in_Mogador_island.jpg&w=640&q=50)
Մարոկկոյի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական (ժամանակակից բերբերների նախնիները) ցեղեր։ Մ.թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են Կարթագենի իշխանության տակ։ Մ.թ․ա․ 2-րդ դարում Մարոկկոյի հյուսիսային շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ Մ.թ․ա․ 27 թվականին նվաճել այն։ 5-րդ դարում Մարոկկոյի տարածքի հյուսիսային մասը նվաճել են վանդալները, 4-րդ դարում՝ Բյուզանդիան, 8-րդ դարում՝ արաբները (որոնք տարածեցին արաբերենն ու մահմեդականությունը)։ 788 թվականին Մարոկկոյի հյուսիս-արևմտտյան մասում հիմնվել է Իդրիսյանների պետությունը (առաջին պետությունը Մարոկկոյի տարածքում՝ տեղական արաբ, դինաստիայի գլխավորությամբ), 11-րդ դարում՝ Աչմորավյանների (Մառակեշ կենտրոնով, որից առաջացել է երկրի ժամանակակից անվանումը), ապա՝ Ալմոհաղների խալիֆայությունը։ 13-րդ դարի 2-րդ կեսին Մարոկկոում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտեսական լայն կապեր են հաստատվել Եվրոպայի ու Արևմտյան Աֆրիկայի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Phenician_plate_with_red_slip_7th_century_BCE_excavated_in_Mogador_island.jpg/640px-Phenician_plate_with_red_slip_7th_century_BCE_excavated_in_Mogador_island.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Roman_coins_excavated_in_Essaouira_3rd_century_and_late_Roman_Empire.jpg/640px-Roman_coins_excavated_in_Essaouira_3rd_century_and_late_Roman_Empire.jpg)