From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ռոսսե (գերմ.՝ Marc Rosset, նոյեմբերի 7, 1970[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, ով 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում արժանացել է մենախաղի մրցաշարի ոսկե մեդալի։ Նա հաղթել է նաև Մեծ Սաղավարտի 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում, հայրենակից Յակոբ Հլասեկի հետ զույգով։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 7, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Հասակ | 201 սմ |
Քաշ | 88 կգ |
Կարիերայի սկիզբ | 1988 թվական |
Կարիերայի ավարտ | 2006 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Պարգևավճար, USD | 6,812,693 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 433–351[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 9 (1995 սեպտեմբերի 11) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (1999) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (1996) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (1992) |
ԱՄՆ | 4-րդ շրջան (1995) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 142–144[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 8 (1992 նոյեմբերի 2) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (1991, 1992, 1994) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1992) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1993, 2001) |
ԱՄՆ | 2-րդ շրջան (1990, 1992, 1993, 2000) |
Ավարտել է կարիերան |
Մարկ Ռոսսեն պրոֆեսիոնալ է դարձել 1988 թվականին և մենախաղի իր առաջին մրցաշարը հաղթել է 1989 թվականին, Ժնևում, որտեղ նա մասնակցում էր որպես հատուկ հրավիրված, եզրափակչում հաղթելով Գիլիերմո Պերես Ռոլդանին։ Զուգախաղի նրա առաջին տիտղոսը շահվել է նույնպես Ժնևում, 1991 թվականին, Սերխի Բրուգերայի հետ համագործակցությամբ։
1992 թվականը եղել է Ռոսսեի կարիերայի գագաթնակետը։ Շվեյցարիան ներկայացնելով Բարսելոնայի Օլիմպիական խաղերում, նա հաղթել է մի շարք առաջատար թենիսիստների, այդ թվում Ջիմ Կուրիեին, Գորան Իվանիշևիչին, Ուեյն Ֆերեյրային և Էմիլիո Սանչեսին, և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նա բախվել է Իսպանիան ներկայացնող Խորդի Արեսեի հետ և հաղթանակ է տարել հինգ սեթանոց մրցախաղում՝ 7-6, 6-4, 3-6, 4-6, 8-6, և արժանացել ոսկե մեդալի։ Ռոսսեն հաղթանակ է տարել նաև 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում՝ Յակոբ Հլասեկի հետ զույգով։ Ռոսսեն եղել է նաև Շվեյցարիայի հավաքականի անդամը, որը 1992 թվականին դուրս է եկել Դևիսի գավաթի եզրափակիչ։ Եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը պարտություն է կրել ԱՄՆ հավաքականից, չնայած նրան, որ Ռոսսեն հաղթանակ է տարել Ջիմ Կուրիեի հետ հինգ սեթանոց մրցախաղում, ով այդ պահին համարվում էր աշխարհի թիվ 1 ռակետ։
Դևիսի գավաթում Մարկ Ռոսսեի ամենահիշարժան հանդիպումը եղել է 2001 թվականին ֆրանսիանցի Առնո Կլեմանի հետ կայացած հանդիպումը, որում Ռոսսեն պարտություն է կրել։ Հանդիպումը տևել է 5 ժամ 46 րոպե և հինգերորդ սեթում Ռոսսեն պարտվել է 13-15 հաշվով։ Իր կարիերայի վերջին տարիներին Ռոսսեն համարվում էր Դևիսի գավաթում Շվեյցարիայի հավախականի խաղացող ավագ։
Ռոսսեն հաջողությունների է հասել նաև Շվեյցարիայի հավաքականի կազմում մասնակցելով այլ միջազգային մրցաշարերում։ 1996 թվականին նա եղել է հավաքականի կազմում, որը հաղթել է Աշխարհի թիմային առաջնությունը և եզրափակիչ է հասել Հոպմանի գավաթում։ Այդ նույն տարում նա հասել է իր լավագույն արդյունքներին Մեծ Սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի մրցաշարում։ Հաջորդաբար հաղթելով Կարլ Ուվե Շտեբին, Իրժի Նովակին, Յակոբ Հլասեկին, Ստեֆան Էդբերգին և Բերնդ Կարբահերին, նա դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Միխայել Շտիխին։
Ռոսսեն 2-2 հարաբերակցություն է ունեցել Շվեյցարիայի լավագույն թենիսիստի իր ժառանգորդ Ռոջեր Ֆեդերերի հետ մրցակցությունում։ Ռոսսեն հաղթանակ է տարել 2000 թվականին նրանց միջև կայացած երկու հանդիպումներում (այդ թվում Մարսելի «Open 13» մրցաշարի եզրափակիչում), սակայն Ֆեդերերը հաղթել է 2001 և 2003 թվականներին կայացած հանդիպումներում[2]։
Ունենալով 201 սանտիմետր հասակ, Ռոսսեն ամբողջ կարիերայի ընթացքում եղել է ամենաբարձրահասակ թենիսիստը պրոֆեսիոնալ թենիսիստների շրջանում։
Ռոսսեի կարիերայում մենախաղի բարձրագույն ATP վարկանիշը եղել է աշխարհի թիվ 9 ռակետը (1995 թվականի սեպտեմբերի 11) և աշխարհի թիվ 8 ռակետ՝ զուգախաղի վարկանիշում (1992 թվականի նոյեմբերի 2)։ Ընդհանուր առմամբ նա հաղթանակ է տարել 15 մենախաղի մրցաշարերում և 8 զուգախաղի մրցաշարերում։ Նա մենախաղում առնվազն մեկ տիտղոս է նվաճել բոլոր չորս ծածկույթների վրա՝ հարդ, գրունտ, խոտածածկ և գորգ։ Կարիերայի ընթացքում նա վաստակել է $ 6812693 մրցանակային գումար։
1998 թվականին Ռոսսեն ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է Դոմինիկ Հրբաթիին՝ 6-7(5), 6-7(3) 5-7, և պետք է Նյու Յորքից Ժնև մեկներ «Swissair» ավիաընկերության ինքնաթիռով, սակայն վերջին պահին Ռոսսեն փոխել է ծրագրերը։
1998 թվականի սեպտեմբերի 2-ին «McDonnell Douglas MD-11» ինքնաթիռը, որով ծրագրում էր մեկնել Ռոսսեն, աղետի է ենթարկվել Ատլանտյան օվկիանոսի վրա, որի արդյունքում 111 չվերթի ինքնաթիռի բոլոր 215 ուղևորները և անձնակազմի 14 անդամները զոհվել են[3]։
«Կրեմլի գավաթ»-ը եղել է Ռոսսեի ամենասիրելի մրցաշարերից մեկը, նա անփոփոխ մասնակցել է մոսկովյան մրցաշարին 1990 թվականից (առաջին մրցաշար) մինչ 2004 թվականը։ Մրցաշարի ընթացքում Ռոսսեն բազմիցս ռուսական մայրաքաղաքում աղմկոտ նշել է սեփական ծննդյան տարեդարձը։
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
Հաղթանակ | 1992 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Յակոբ Հլասեկ | Դևիդ Ադամս Անդրեյ Օլխովսկի | 7–6(7–4), 6–7(3–7), 7–5 |
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1992 | Բարսելոնայի օլիմպիադա | Գրունտ | Խորդի Արեսե | 7–6(7–2), 6–4, 3–6, 4–6, 8–6 |
|
|
Outcome | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 1989 սեպտեմբերի 17 | ATP Geneva Ժնև, Շվեյցարիա |
Գրունտ | Գիլիերմո Պերես Ռոլդան | 6–4, 7–5 |
Պարտություն | 1. | 1990 ապրիլի 6 | Մադրիդ, Իսպանիա | Գրունտ | Անդրես Գոմես | 6–3, 7–6 |
Պարտություն | 2. | 1990 մայիսի 27 | Բոլոնիա, Իտալիա | Գրունտ | Կաղապար:Դրոշավորում/ավստրալիա Ռիչարդ Ֆրոմբերգ | 4–6, 6–4, 7–6 |
Հաղթանակ | 2. | 1990 հոկտեմբերի 22 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն, Ֆրանսիա |
Գորգ (i) | Մաթս Վիլանդեր | 6–3, 6–2 |
Հաղթանակ | 3. | 1992 օգոստոսի 3 | Օլիմպիական խաղեր, Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | Խորդի Արեսե | 7–6(7–2), 6–4, 3–6, 4–6, 8–6 |
Հաղթանակ | 4. | 1992 նոյեմբերի 16 | Kremlin Cup Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ (i) | Կարլ Ուվե Շտեբ | 6–3, 6–2 |
Հաղթանակ | 5. | 1993 փետրվարի 8 | Marseille Open Մարսել, Ֆրանսիա |
Գորգ (i) | Յան Սիմերինկ | 6–2, 7–6(7–1) |
Հաղթանակ | 6. | 1993 օգոստոսի 30 | Լոնգ Այլենդ, ԱՄՆ | Հարդ | Մայքլ Չանգ | 6–4, 3–6, 62–1 |
Հաղթանակ | 7. | 1993 նոյեմբերի 15 | Kremlin Cup Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ (i) | Պատրիկ Կյունեն | 6–4, 6–3 |
Հաղթանակ | 8. | 1994 փետրվարի 7 | Marseille Open Մարսել, Ֆրանսիա |
Գորգ (i) | Առնո Բյոչ | 7–6(8–6), 7–6(7–4) |
Պարտություն | 3. | 1994 օգոստոսի 20 | Volvo International Նյու Հեյվեն, ԱՄՆ |
Հարդ | Բորիս Բեկկեր | 6–3, 7–5 |
Հաղթանակ | 9. | 1994 հոկտեմբերի 24 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն, Ֆրանսիա |
Գորգ (i) | Ջիմ Կուրիե | 6–4, 7–6(7–2) |
Պարտություն | 4. | 1994 նոյեմբերի 6 | Paris Open Փարիզ, Ֆրանսիա |
Գորգ (i) | Անդրե Աղասի | 3–6, 3–6, 6–4, 5–7 |
Հաղթանակ | 10. | 1995 ապրիլի 24 | Նիս, Ֆրանսիա | Գրունտ | Եվգենի Կաֆելնիկով | 6–4, 6–0 |
Հաղթանակ | 11. | 1995 հունիսի 26 | Gerry Weber Open Հալլե, Գերմանիա |
Խոտածածկ | Միխայել Շտիխ | 3–6, 7–6(13–11), 7–6(10–8) |
Պարտություն | 5. | 1996 մարտի 3 | Italian Indoor Միլան, Իտալիա |
Գորգ (i) | Գորան Իվանիշևիչ | 3–6, 6–7(7–3) |
Հաղթանակ | 12. | 1997 փետրվարի 24 | Անտվերպեն, Բելգիա | Հարդ (i) | Թիմ Հենմեն | 6–2, 7–5, 6–4 |
Պարտություն | 6. | 1997 սեպտեմբերի 14 | Տաշքենդ, Ուզբեկստան | Հարդ | Թիմ Հենմեն | 7–6(7–2), 6–4 |
Պարտություն | 7. | 1998 փետրվարի 15 | St. Petersburg Open Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գորգ (i) | Ռիխարդ Կրայչեկ | 4–6, 6–7(5–7) |
Պարտություն | 8. | 1998 փետրվարի 22 | Անտվերպեն, Բելգիա | Հարդ | Գրեգ Ռուսեդսկի | 6–7(3–7), 6–3, 1–6, 4–6, |
Հաղթանակ | 13. | 1999 փետրվարի 15 | St. Petersburg Open Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գորգ (i) | Դավիդ Պրինոսիլ | 6–3, 6–4 |
Հաղթանակ | 14. | 2000 փետրվարի 14 | Marseille Open Մարսել, Ֆրանսիա |
Հարդ (i) | Ռոջեր Ֆեդերեր | 2–6, 6–3, 7–6(7–5) |
Հաղթանակ | 15. | 2000 հոկտեմբերի 22 | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Հարդ (i) | Եվգենի Կաֆելնիկով | 6–4, 6–4 |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
Հաղթանակ | 1. | 1991 սեպտեմբերի 16 | ATP Geneva Ժնև, Շվեյցարիա |
Գրունտ | Սերխի Բրուգերա | Պեր Հենրիկսոն Օլա Յոնսոն |
3–6, 6–3, 6–3 |
Հաղթանակ | 2. | 1992 հունվարի 6 | ATP Adelaide Ադելաիդա, Ավստրալիա |
Հարդ | Գորան Իվանիշևիչ | Մարկ Կրատցման Ջեյսոն Ստոլտենբերգ |
7–6, 7–6 |
Հաղթանակ | 3. | 1992 մայիսի 18 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Յակոբ Հլասեկ | Ուեյն Ֆերեյրա Մարկ Կրատցման |
6–4, 3–6, 6–1 |
Հաղթանակ | 4. | 1992 հունիսի 8 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ, Ֆրանսիա |
Գրունտ | Յակոբ Հլասեկ | Դևիդ Այամս Անդրեյ Օլխովսկի |
7–6, 6–7, 7–5 |
Պարտություն | 1. | 1992 հունիսի 13 | Շտուտգարտ, Գերմանիա | Գրունտ | Խավիեր Սանչես | Գլեն Լաենդեկեր Բայրոն Թալբոտ |
6–4, 3–6, 4–6 |
Հաղթանակ | 5. | 1992 հոկտեմբերի 26 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն, Ֆրանսիա |
Գորգ | Յակոբ Հլասեկ | Նեյլ Բրոդ Ստեֆան Կրյուգեր |
6–1, 6–3 |
Հաղթանակ | 6. | 1993 հուլիսի 12 | Allianz Suisse Open Gstaad Գշտաադ, Շվեյցարիա |
Գրունտ | Սեդրիկ Պիոլին | Հենդրիկ Յանի Դևիդս Պիտ Նորվալ |
6–3, 3–6, 7–6 |
Պարտություն | 2. | 1995 հուլիսի 10 | Allianz Suisse Open Gstaad Գշտաադ, Շվեյցարիա |
Գրունտ | Առնո Բյոչ | Լուիս Լոբո Խավիեր Սանչես |
7–6, 6–7, 6–7 |
Հաղթանակ | 7. | 1996 մայիսի 20 | World Team Cup, Գերմանիա |
Գրունտ | Յակոբ Հլասեկ | Պետր Կորդա Դանիել Վացեկ |
6–3, 6–4 |
Հաղթանակ | 8. | 1997 հոկտեմբերի 6 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Գորգ | Թիմ Հենմեն | Կարստեն Բրաշ Ջիմ Գրաբ |
7–6, 6–7, 7–6 |
Հաղթանակ | 9. | 1999 սեպտեմբերի 20 | ATP Tashkent Տաշքենդ, Ուզբեկստան |
Հարդ | Օլեգ Օգորոդով | Մարկ Կեյլ Լորենցո Մանտա |
7–6, 7–6 |
Պարտություն | 3. | 2004 հուլիսի 5 | Allianz Suisse Open Gstaad Գշտաադ, Շվեյցարիա |
Գրունտ | Ստանիսլաս Վավրինկա | Լեանդեր Պաես Դավիդ Ռիկլ |
4–6, 2–6 |
№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1992 | Դևիսի գավաթ | Յ. Հլասեկ, Մ. Ռոսսե |
Ա. Աղասի, Ջ. Կուրիե,Ջ. Մաքինրոյ, Փ. Սամփրաս |
1-3 |
Մրցաշար | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | ՀՄ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 4 շրջան | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 11 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1/2 | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 13 |
Ուիմբլդոն | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 14 |
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 13 |
Մեծ Սաղավարտի ՀՄ | 0 / 0 | 0 / 0 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 2 | 0 / 3 | 0 / 0 | 0 / 0 | 0 / 51 |
Մասթերս շարք | |||||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Ոչ Մասթերս | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 7 | |
Miami Masters Մայամի |
Ոչ Մասթերս | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | 4 շրջան | 3 շրջան | ՉՄ | 4 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 12 | |
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
Ոչ Մասթերս | 1/4 | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 12 | |
Rome Masters Հռոմ |
Ոչ Մասթերս | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 9 | |
Hamburg Masters Համբուրգ |
Ոչ Մասթերս | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 10 | |
Canada Masters Տորոնտո |
Ոչ Մասթերս | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 4 | |
Cincinnati Masters Ցինցինատի |
Ոչ Մասթերս | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 3 | |
Eurocard Open Շտուտգարտ (Ստոկհոլմ) |
Ոչ Մասթերս | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1/2 | 3 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 10 | |
Paris Masters Փարիզ |
Ոչ Մասթերս | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | Ե | 3 շրջան | 1/4 | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 11 | |
Մասթերս շարքի ՀՄ | ՉԱ | 0 / 4 | 0 / 7 | 0 / 6 | 0 / 7 | 0 / 8 | 0 / 6 | 0 / 9 | 0 / 7 | 0 / 6 | 0 / 6 | 0 / 8 | 0 / 4 | 0 / 1 | 0 / 0 | 0 / 0 | 0 / 0 | 0 / 78 | |
Վարկանիշ տարվա վերջին | 474 | 45 | 22 | 60 | 35 | 16 | 14 | 15 | 22 | 31 | 31 | 46 | 28 | 119 | 101 | 122 | 214 | 1306 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.