իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Բալլոտտա (իտալ.՝ Marco Ballotta; ապրիլի 3, 1964[1][2], Կազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ամենատարեց խաղացողը, ով մտել է Սերիա A և ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա։ Ազգային հավաքականի համար չի խաղացել։ Իր կարիերայի ավարտին նա խաղացել է իտալական ութերորդ «Կալկարա» դիվիզիոնի ակումբում`որպես հարձակվող[3]։
Մարկո Բալլոտտա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Կազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Marco Ballotta Վիքիպահեստում |
Մարկոն ծնվել է Էմիլիա Ռոմանիա շրջանի Կազալեկիո դի Ռենո քաղաքում։ Նախքան «Բոկա Լազզարիո» տնային ակումբի մեծահասակների ֆուտբոլում հանդես գալը, Բալոտան միացել է «Բոլոնյա» ակումբի երիտասարդական համակարգին։ 1984 թվականի ամռանը նա միացավ «Մոդենային», որտեղ մնացել է հաջորդ վեց տարիների ընթացքում։ 1991 թվականի հունվարին նա վաճառվել է «Չեզենա»-ին, բայց այնտեղ մնաց ընդամենը վեց ամիս, մինչև կգնվեր «Պարմա»-ի կողմից, ինչպես նաև խաղալով Սերիա A-ում։
1992-1993 թվականներին Բալլոտտան գտնվում էր հիանալի մարզավիճակում, իսկ «Պարմա»-ն հաղթել է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, Գավաթային առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այնուամենայնիվ հաջորդ մրցաշրջանում նա այնքան էլ հաջող չէր խաղում և մրցաշրջանում ակումբի համար ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։ Նա ՈւԵՖԱ Սուպեր գավաթի խաղարկությունում մասնակցել է «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակի երկու խաղում՝ ընդհանուր 2։1 հաշվով։ Բայց Գավաթի խաղարկությունում խաղադաշտ մտավ «խաչակիրների» մեկ այլ դարպասապահ՝ Լուկա Բուչչին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.