From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Անտոնիո Ռուբիո (անգլ.՝ Marco Antonio Rubio, հունիսի 16, 1980, Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ ամերիկացի քաղաքագետ, Հանրապետական կուսակցության անդամ։ 2011 թվականից ԱՄՆ-ի սենատորն է Ֆլորիդայի նահանգից և Թեյախմության շարժման ֆավորիտը։ 2019 թվականից Սենատի՝ փոքր բիզնեսի հարցերով կոմիտեի նախագահն է[1]։
Մարկո Անտոնիո Ռուբիո Marco Antonio Rubio | ||||
| ||||
---|---|---|---|---|
2011 թվականի հունվարի 3 | ||||
Նախորդող | Ջորջ Լեմի | |||
| ||||
2007 թվականի հունվարի 2 - 2009 թվականի հունվարի 2 | ||||
Նախորդող | Ալլան Բենս | |||
Հաջորդող | Ռեյ Սենսոմ | |||
| ||||
2000 թվականի հունվարի 25 - 2009 թվականի հունվարի 2 | ||||
Նախորդող | Կարլոս Վալդես | |||
Հաջորդող | Էրիկ Ֆրեսեն | |||
Կուսակցություն՝ | Հանրապետական | |||
Կրթություն՝ | Սանտա Ֆե Քոլեջ Ֆլորիդայի համալսարան Մայամիի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | փաստաբան | |||
Դավանանք | Կաթոլիկություն | |||
Ծննդյան օր | 1971 թվականի մայիսի 28 | |||
Ծննդավայր | ԱՄՆ, Ֆլորիդա, Մայամի | |||
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |||
Ամուսին | Ժանետ Դուսդեբես | |||
Կայք՝ | Senate website | |||
Ինքնագիր | ||||
Time ամսագրի կարծիքով՝ 2012 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ-100-ում[2]։
Մարկո Ռուբիոն ծնվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Նրա ծնողները՝ Մարիո Ռուբիոն և Օրիա Գարսիան, Կուբայից ԱՄՆ են գաղթել 1956 թվականին[3] և 1975 թվականին դարձել ամերիկյան քաղաքացիներ։
Ռուբիոն իր մանկության մի մասն անցկացրել է Լաս Վեգասում (Նևադա), սակայն 1980-ականներին ընտանիքը վերադարձել է Ֆլորիդա։ Մարկոն դարձել է Հարավային Մայամիի միջնակարգ դպրոցի (South Miami High School) ֆուտբոլային թիմի «աստղ»։ Նա դպրոցն ավարտել է 1989 թվականին և ֆուտբոլային թոշակ է ստացել Tarkio College-ում (Միսսուրի), այստեղ սովորել է մեկ տարի, իսկ հետո տեղափոխվել է Ֆլորիդայի համալսարան[4]։
1987 թվականի դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել այն տանը, որտեղ ապրում էր Ռուբիոյի ավագ քույրը՝ Բարբարան, ամուսնու ՝ Օռլանդո Սիսիլիայի (Orlando Cicilia) հետ, ով կասկածվում էր թմրավաճառության մեջ (հետագայում նա դատապարտվեց աղմկահարույց դատավարություններից մեկի արդյունքում)։ Ո՛չ Բարբարային, ո՛չ էլ Ռուբիոյի ընտանիքից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել (Մարկոն ունի ևս մի քույր՝ Վերոնիկան)[5]։
1993 թվականին Մարկո Ռուբիոն ստացել Է Ֆլորիդայի համալսարանի բակալավրի աստիճան և ընդունվել է Մայամիի համալսարան, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբանական կրթություն։ 1998 թվականին ընտրվել է Արևմտյան Մայամիի քաղաքային վարչություն, 1999 թվականին՝ Ֆլորիդայի Ներկայացուցիչների Պալատ։ 2003-2006 թվականներին Պալատում եղել է մեծամասնության առաջնորդը, 2006-2008 թվականներին՝ խոսնակը։ 2010 թվականին հաղթել Է ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում և Ֆլորիդայից սենատորի աթոռն զբաղեցնում է 2011 թվականի հունվարի 3-ից[6]։
1999 թվականին Ռուբիոն նահանգի Ներկայացուցիչների Պալատի լրացուցիչ ընտրություններում ճնշող առավելությամբ հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Անաստասիա Մ.Գարսիային (Anastasia M. Garcia)՝ ստանալով ձայների 72 տոկոսը՝ մրցակցուհու 28 տոկոսի դեմ։ 2000, 2002 և 2006 թվականներին նա վերընտրվել Է՝ լինելով միակ թեկնածուն, իսկ 2004 թվականին հաղթել է մրցակցին՝ հավաքելով ձայների 66 տոկոսը։ 2010 թվականին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում Ռուբիոն հաղթել է 49 տոկոս արդյունքով՝ հետևում թողնելով անկախ թեկնածու Չարլի Քրիստին (Ֆլորիդայի նախկին հանրապետական նահանգապետ, ով պարտվել էր իր երիտասարդ մրցակցին՝ Սենատում իր կուսակցությունից առաջադրվելու իրավունքը[7]) և դեմոկրատ Քենդրիկ Միկին։ 2012 թվականի սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ Ռուբիոյի գործունեությունը Սենատում վայելում է գործընկերների՝ ընդհանուր առմամբ 61 տոկոսի, հանրապետականների՝ 83 տոկոսի, անկախ սենատորների՝ 53 տոկոսի աջակցությունը։ Դեմոկրատների 48 տոկոսը նրա գործունեությանը հավանություն չի տվել։ Սենատորը դավանում է Հանրապետական կուսակցության այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են քաղաքացիների կյանքին կառավարության միջամտության սահմանափակումը, հարկային պատասխանատվությունը, ընտանեկան արժեքները և քրիստոնեական դավանանքը[8]։
2008 թվականին, լքելով Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատը, Ռուբիոն սկսեց քաղաքագիտություն դասավանդել Ֆլորիդայի միջազգային համալսարանում՝ շարունակելով այդ գործունեությունը նաև ԱՄՆ Սենատում ընտրվելուց հետո (էթիկայի կանոնները սահմանափակում են նրա եկամուտն այդ ոլորտում տարեկան 24 000 դոլարի սահմաններում)[9]։
ԱՄՆ-ի Սենատում Ռուբիոն գլխավորել է Առևտրի, գիտության և տրանսպորտի կոմիտեի օվկիանոսների, մթնոլորտի, ձկնորսության և առափնյա պահպանության ենթակոմիտեն, սակայն դրա հետ մեկտեղ գլոբալ տաքացման պատճառ չի համարում մարդու գործունեությունը, իսկ ի պատասխան լրագրողների հարցին, թե որն է, ըստ նրա, երկրի տարիքը, հայտարարել է, որ այդ խնդիրը բանավեճերի առարկա է գիտնականների և աստվածաբանների միջև, որին միջամտելը նա իր համար հնարավոր չի համարում[10]։
2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Միթ Ռոմնիի թիմն ուսումնասիրել է Մարկո Ռուբիոյին որպես փոխնախագահի թեկնածու ներգրավելու հնարավորությունը[11]։
2015 թվականի հունվարի 27-ի, 2014 թվականի նոյեմբերին միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակից հետո, Ռուբիոն գլխավորել Է նաև ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի Արևմտյան կիսագնդի և թմրանյութերի գլոբալ խնդիրների ենթակոմիտեն[12]։
2014 թվականի մարտի 19-ին Ռուբիոն հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով՝ Ղրիմի միացման կապակցությամբ։ Հնարավոր միջոցների թվում նա նշել է վիզային և ֆինանսական սահմանափակումները նախագահ Պուտինի և նրա մերձավոր գործարար և քաղաքական շրջապատի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը՝ ընդհանուր առմամբ[13]։
2015 թվականի ապրիլի 15-ին սենատոր Մարկո Անտոնիո Ռուբիոն պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին։ Իր ելույթում նա Հիլարի Քլինթոնին անվանել է «երեկվա օրվա առաջնորդ»[14]։
Ռուբիոն քննադատել է նախագահ Օբամայի վարչակազմի այնպիսի քայլերը, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համալիր ծրագիրը և Կուբայի հետ հարաբերություններում լարվածության լիցքաթափումը՝ հայտարարելով, որ նախագահը «չափազանց արագ է գնում ճնշողների հետ գործարքների, բայց չի շտապում պայմանավորվել ճնշվածների հետ»[15]։
Քաղաքական վերլուծաբանները նշել են, որ անդամակցելով Հանրապետական կուսակցության փրայմերիզին, Ռուբիոն խստացրել է իր դիրքորոշումը անօրինական ներգաղթի հարցում։ 2013 թվականին նա ընդգրկված էր այսպես կոչված «ութի ավազակախմբում»՝ սենատորների խումբ, որը ներառում էր յուրաքանչյուր կուսակցությունից չորսական ներկայացուցիչ և օրինագիծ էր պատրաստել ներգաղթյալների օրինականացման վերջնական նպատակով, ովքեր արդե՛ն իսկ ԱՄՆ-ի տարածքում գտնվում էին առանց համապատասխան փաստաթղթերի։ 2015 թվականի փետրվարին նա իր՝ այն ժամանակվա քաղաքականությունը հայտարարեց սխալ, իսկ 2015 թվականի ապրիլի 14-ին կարծիք է հայտնել Կոնգրեսի միջոցով նման բարեփոխումներ իրականացնելու անհնարինության մասին[16]։
2016 թվականի հունվարի 31-ին Այովա նահանգում տեղի է ունեցել առաջին փրայմերիզը՝ բաց նախնական ընտրություն, որի արդյունքներով Ռուբիոն կարևոր հայտ ներկայացրեց հանրապետական թեկնածուների շրջանում հաղթելու համար՝ ձայների 23 տոկոսով երրորդ տեղը զբաղեցնելով Դոնալդ Թրամփից (24 տոկոս) և Թեդ Քրուզից (28 տոկոս) հետո[17]։ Հայրենի նահանգ Ֆլորիդայում 2016 թվականի մարտին կայացած փրայմերիզում կրած պարտությունից հետո հանել է իր թեկնածությունը[18]։
Նա օգնում է Թրամփի վարչակազմին ստիպելու խստացնել Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցները և առաջարկում է աջակցել Վենեսուելայի կառավարության դեմ պետական հեղաշրջմանը[19]։
2018 թվականի դեկտեմբերի 20-ին դատապարտել Է նախագահ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ դա կհանգեցնի թուրքական զորքերի կողմից քրդերի կոտորածին և Իսլամական պետության վերածնմանը[20]։
2017 թվականի փետրվարի 27-ին Ռուբիոն ԱՄՆ-ի Կոնգրեսին օրինագիծ է ներկայացրել՝ Վաշինգտոնում գտնվող այն փողոցի վերանվանման մասին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը՝ «Վիսկոնսին Ավենյու»-ից «Բորիս Նեմցով Պլազա»[21]։
1998 թվականին Ռուբիոն ամուսնացել է Ժանետ Դուսդեբեսի հետ, ում հետ ծանոթացել է Մայամիի դպրոցում ուսանելու տարիներին (Ժանետը Մայամի Դոլֆինսի չերլիդեր էր)։ Ամուսինները ունեն չորս երեխա[22][23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.