From Wikipedia, the free encyclopedia
Հոնդա Մարին (ռուս.՝ Марин Хонда, օգոստոսի 21, 2001, Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Գեղասահքի պատանիների աշխարհի չեմպիոն (2016 թվական)[1], Աշխարհի պատանիների փոխչեմպիոն (2017 թվական), պատանեկան Գրան-Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր (2015 թվական), Պատանիների Ասիայի գավաթակիր (2016 թվական)։
Մարին Հոնդա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 本田 真凜 |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի, մանկական դերասան և տերենտո |
Երկիր՝ | Ճապոնիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 21, 2001 (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կիոտո, Ճապոնիա |
Հասակ՝ | 162 սանտիմետր |
Ըստ սայթի հանդիսանում է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի գեղասահքի հիմնական մարզման թիմի անդամ (ճապոներեն՝ 特別 強化 選手)[2]:
2013 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Ճապոնիայի գեղասահքի պատանեկան առաջնությունում։ Այստեղ հենց նրա առաջին մեկնարկը հինգերորդն էր։ Երկու տարի անց նա առաջին անգամ հանդես եկավ ԱՄՆ-ի Գրան-Պրիի պատանեկան փուլերում (ավարտեց երկրորդը)[3], իսկ Խորվաթիայում առաջինն էր[4]։ Սա նրան հնարավորություն ընձեռեց հանդես գալու Բարսելոնայում կայացած Գրան-Պրիի պատանիների եզրափակիչ փուլում, որտեղ նվաճեց բրոնզե մեդալ[5]։ Նույն տարում դեկտեմբերի վերջին հանդես եկավ ազգային առաջնությունում, որտեղ ավարտական գծին հասավ լավագույն տասնյակի վերջում[6]։ Մարտին Դեբրեցենում կայացած Աշխարհի պատանեկան առաջնությունում նա դժվարին պայքարում նվաճեց ոսկե մեդալ[7]։
Նախաօլիմպիական նոր մրցաշրջանը գեղասահորդուհին սկսել է 2016 թվականի ամռանը՝ Ասիայի պատանիների գավաթի առաջնությունում, որտեղ էլ և հաղթեց։ Աշնանը ճապոնացի գեղասահորդուհին հանդես եկավ Գրան-Պրիի պատանեկան փուլերում՝ տանը[8] և Սլովենիայում, որտեղ նրա մեկնարկի ավարտը երկու անգամն էլ երկրորդն էր[9]։ 2016 թվականի դեկտեմբերին գեղասահորդուհին, պատանեկան Գրան-Պրիի եզրափակչին մասնակցելու համար ժամանելով Մարսել, հիվանդացավ գրիպպով։ Նա ստիպված էր բաց թողնել մրցույթը[10][11]։ Ավելի ուշ հենց այդ ամսում էլ նա մասնակցեց Ճապոնիայի մեծահասակների առաջնությանը՝ դառնալով 4-րդը[10][11][12]։ Մարտի կեսերին գեղասահորդուհին հանդես եկավ Թայբեյում կայացած Պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ դժվարին պայքարում հաջողվեց գրավել երկրորդ հորիզոնականը[13]։ Միևնույն ժամանակ նա բարելավվեց իր նախկին մարզական բոլոր նվաճումները։
Սեպտեմբերին ճապոնացի մենասահորդուհին Սոլթ Լեյք Սիթիում մեկնարկեց օլիմպիական մրցաշրջանը, որտեղ U.S. International Figure Skating Classic-ում նա վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը[14]։ Մեկուկես ամիս անց գեղասահորդուհու նորամուտը Կանադայի Գրան-Պրի սերիայում էր, որտեղ նրա մեկնարկը մրցակցային աղյուսակի մեջտեղում էր, սակայն միևնույն ժամանակ էլ ձախողեց կարճ ծրագիրը[15]։ Դեկտեմբերի վերջին Ազգային առաջնությունում Մարինը այդքան էլ հաջող հանդես չեկավ, և այս անգամ մեկնարկը տասնյակի վերջում էր։ Օլիմպիական մրցաշրջանի ավարտից հետո գեղասահորդուհին փոխեց մարզչին և տեղափոխվեց մարզվելու Ռաֆայել Հարությունյանի ղեկավարությամբ[16]։
Մրցումներ | 2011/12 | 2012/13 | 2013/14 | 2014/15 | 2015/16 | 2016/17 | 2017/18 | 2018/19 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Skate America|Գրան-Պրիի փուլեր. Skate America | 8 | |||||||
Skate Canada International|ЭԳրան-Պրիի փուլեր. Skate Canada] | 5 | |||||||
Cup of China|Գրան-Պրիի փուլեր. Cup of China | 5 | |||||||
Trophée de France|Գրան-Պրիի փուլեր. Internationaux de France | TBD | |||||||
ISU Challenger Series|CS]]: [[sian Figure Skating Trophy|Asian Trophy | 2 N | 3 N | 2 J | 1 J | ||||
ISU Challenger Series|CS]]: [[U.S. International Figure Skating Classic|U.S. Classic | 1 | |||||||
ISU Challenger Series|CS]]: [[Nebelhorn Trophy | 6 | |||||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 1 | 2 | ||||||
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում | 3 | WD | ||||||
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Խորվաթիա | 1 | |||||||
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Ճապոնիա | 2 | |||||||
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Սլովենիա | 2 | |||||||
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. ԱՄՆ | 2 | |||||||
Bavarian Open | 1 N | |||||||
Coupe du Printemps | 2 N | |||||||
Triglav Trophy | 1 N | |||||||
International Challenge Cup | 1 D | 3 | ||||||
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն | 9 | 4 | 7 | |||||
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն պատանիների կարգում | 5 | 4 | 6 | 3 | ||||
Գեղասահքի Ճապոնիայի նորեկների առաջնություն | 2 B | 1 B | 3 A | 2 A |
Նրա կրտսեր քույրը՝ Միյու Խոնդան, Ճապոնիայում ճանաչված երիտասարդ դերասանուհի և գեղասահորդուհի է[1]։
Գեղասահորդուհի է նաև ամենափոքր քույրը՝ Սառան[17]։ Իսկ ավագ եղբայրը՝ Թաիթի Խոնդան, նույնպես գեղասահորդ է։ 2017 թվականին հունվարին Ճապոնիայի գեղասահքի առաջնությունում երկրորդն էր ավագ դպրոցի սաների շրջանում[18]։
Նկարահանվել է Skate Gutsu no Yakusoku (ճապոներեն՝ スケート靴の約束) ֆիլմում (2013, իր քրո՝ջ Միյուի հետ միասին) և մի շարք գովազդներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.