բուլղարացի գրող, մշակութային գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Գրուբեշլիևա (բուլղար․՝ Мария Грубешлиева, հունիսի 13, 1900[1], Կյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն - հունվարի 31, 1970[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող, մշակութային գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։ Բուլղարիայի գրողների միության անդամ։
Մարիա Գրուբեշլիևա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1900[1] |
Ծննդավայր | Կյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | հունվարի 31, 1970[1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ժանրեր | բանաստեղծություն |
Անդամակցություն | Բուլղարիայի գրողների միություն |
Պարգևներ | Դիմիտրովյան մրցանակ |
Ամուսին | Լյուդմիլ Ստոյանով |
Մարիա Գրուբեշլիևան ծնվել է Կյուստենդիլում։ Կրթությունն ստացել է Սոֆիայում։ Առաջին անգամ տպագրվել է «Վեստնիկ նա ժենատա» կանանց օրաթերթում։ Իր պատմվածքներով և բանաստեղծություններով մշտապես աշխատակցել է ժամանակի առաջադիմական մամուլին։ Առաջին գիրքը (բանաստեղծությունների ժողովածու) լույս է տեսել 1930 թվականին «Հաց և գինի» վերնագրով։
1937 թվականին բուլղար արձակագիր Լյուդմիլ Ստոյանովի հետ մասնակցել է Մադրիդում, Վալենսիայում և Բարսելոնայում կայացած խաղաղության պաշտպանության գրողների միջազգային համաժողովին։ Զբաղվել է նաև գրական-հասարակական ակտիվ գործունեությամբ[2]։
Հրատակել է բանաստեղծությունների և պատմվածքների մի շարք ժողովածուներ, վեպեր և վիպակներ։ Գրուբեշլիևայի պատմվածքները լույս են տեսել նաև ռուսերեն (1965)։ «Ծննդյան օը» պատմվածքը թարգմանվել է հայերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.