From Wikipedia, the free encyclopedia
Լյուդմիլ Ստոյանով (Գեորգի Ստայանով Զլատարև (Георги Стоянов Златарев), փետրվարի 6, 1886, Kovachevitsa, Գիրմենի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա - ապրիլի 11, 1973[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1946)։ ԲԺՀ խորհրդային աշխատանքի հերոս (1963), կուլտուրայի ժողովրդական գործիչ (1963)։ ԲԿԿ անդամ 1944 թվականից։ Բուլղարիայի ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն (1949-1959)։
Լյուդմիլ Ստոյանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1886 |
Ծննդավայր | Kovachevitsa, Գիրմենի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | ապրիլի 11, 1973[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, գրող և գիտնական |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Գիտական աստիճան | ակադեմիկոս (1963) |
Անդամակցություն | Բուլղարիայի գրողների միություն և Խաղաղության համաշխարհային խորհուրդ |
Կուսակցություն | Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիա Գրուբեշլիևա |
Lyudmil Stoyanov Վիքիպահեստում |
Սկզբում գրել է սիմվոլիստական բանաստեղծություններ («Սառած ծաղիկներ», 1906, «Տեսիլներ խաչմերուկում», 1914, «Թուր և խոսք» 1917, ժողովածուներ)։ Մասնակցել է Բալկանյան և առաջին համաշխարհային պատերազմներին։ Հոկտեմբերյան հեղափոխության և Բուլղարիայում 1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության ազդեցությամբ Ստոյանովը հակվել է դեպի սոցիալական խնդիրները։ 1920-ական թվականներին հանդես է եկել վիպակներով («Սարսի գթասրտությունը», 1923, «Հաթիչե») և բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուներով («Աստծո պատիժ», 1927, «Սրբություն սրբոց», 1926, «Կանանց հոգիներ», 1929)։ 1930-ական թվականների սկզբից Ստոյանովը ներգրավվել է հակաֆաշիստական շարժման մեջ։ Այդ շրջանի հոդվածներն ամփոփված են «ճոճանակի ուղին» (1946) ժողովածուում։ Ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի մղած պայքարն է պատկերում «Լուսաբացին» (1945) վեպը, խաղաղության պաշտպանությանը և ռուս ու բուլղար ժողովուրդների եղբայրությանն է նվիրված «Երկաթե վարագույրից այն կողմ» (1953) բանաստեղծությունների ժողովածուն։ 1962 թվականին տպագրվել է «Մանկություն» ինքնակենսագրական վիպակը։ Ստոյանովը մեծ ավանդ ունի սովետա-բուլղարական մշակութային հարաբերությունների զարգացման մեշ։ Եղել է ԲԺՀ ԴԱ նախագահ (1946- 1948), ժողովրդական մեծ ժողովի (1946) և 3-րդ գումարման ժողովրդական ժողովի պադգամավոր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950 թվքականից)։ Դիմիտրովյան մրցանակ (1950)։ Դորկու անվան մրցանակ (1972)։
Պարգևատրվել է Գեորգի Դիմիտրովի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.