Մարիա Բեատրիչե Ավստրիացի (իտալ.՝ Maria Beatrice d’Austria; գերմ.՝ Maria Beatrix von Österreich), լրիվ անունը` Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա Հաբսբուրգ-Էսթե (իտալ.՝ Maria Beatrice Anna Francesca Habsburg-Este, գերմ.՝ Maria Beatrix Anna Franziska von Habsburg-Este, փետրվարի 13, 1824(1824-02-13)[1][2][3], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա - մարտի 18, 1906(1906-03-18)[1][3], Գրաց, Ավստրո-Հունգարիա), արքայադուստր Հաբսբուրգ-Էսթե տոհմից, Ֆրանցիսկոս 4-րդի դուստրը, Ավստրիայի,Հունգարիայի և Չեխիայի արքայադուստր, ամուսնությունից հետո կոմսուհի Մոնտիսոն, Իսպանիայի ինֆանտա, Իսպանիայի թագուհի` կարլիստների օրոք, Ֆրանսիայի և Նավարիյայի թագուհի` լեգիտիմիստների օրոք։ Ավստրիական Աստղային խաչի ազնվագույն շքանշանի և բավարական Սուրբ Եղիսաբեթ շքանշանի թագուհի[4]։

Արագ փաստեր Մարիա Բեատրիչե Ավստրիացի իտալ.՝ Maria Beatrice d’Austriaգերմ.՝ Maria Beatrix von Österreich, Ծնվել է ...
Մարիա Բեատրիչե Ավստրիացի
իտալ.՝ Maria Beatrice d’Austria
գերմ.՝ Maria Beatrix von Österreich
Thumb
Ծնվել էփետրվարի 13, 1824(1824-02-13)[1][2][3]
ԾննդավայրՄեդոլլա, Էմիլիա Ռոմանիա
Մահացել էմարտի 18, 1906(1906-03-18)[1][3] (82 տարեկան)
Մահվան վայրԳրաց, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանԳրաց
Քաղաքացիություն Իսպանիա
Կրոնկաթոլիկություն
ՄասնագիտությունChristian nun
ԱմուսինJuan de Borbón y Bragança?
Ծնողներհայր՝ Francis IV of Modena?, մայր՝ Duchess Maria Beatrice, Duchess of Modena?
ԵրեխաներCarlos de Borbón y Austria-Este? և Alfonso Carlos de Borbón?
 Archduchess Maria Beatrix of Austria-Este Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Մարիա Բեատրիչեն ծնվել է 1824 թվականի փետրվարի 13-ին Մոդենայում։ Նա Ֆրանցիսկոս IV-ի (Մոդենայիի և Ռեջոյի հերցոգ) և Մարիա Բեատրիչե Սավոյսկայայի փոքր դուստրն էր։ Մկրտվելիս ստացել է Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա անունը։

1847 թվականին ամուսնացել է Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսայի` Իսպանիայի ինֆանտի, կոմս Մոնտինսոնի հետ։ Որոշ ժամանակ ամուսիններն ապրել են Մոդենայում, սակայն 1848 թվականին, Իտալիայում տեղի ունեցած հեղափոխության պատճառով, նրանք արտագաղթել են Մեծ Բրիտանիա։ Լոնդոնում ծնվել է նրանց առաջին երեխան։

Դաստիարակվելով կաթոլիկ հավատի դեմ ունեցած հարգանքով` Մարիա Բեատրիչեն, ի տարբերություն ամուսնու, բարեպաշտ էր և ծայրահեղ պահպանողական։ Խուան Կառլոսը լավ ամուսին էր, բայց ուներ լիբերալ հայացքներ։ Այդ պատճառով էլ նրանց միջև հաճախ էին տարաձայնություններ լինում։ Նրանք հեռանում են մեկը մյուսից։ 1850 թվականին Մարիա Բեատրիչեն երեխաների հետ վերադառնում է Մոդենա։

Նրանց բաժանումից հետո Խուան Կառլոսը 1860 թվականին կառլիստների կուսակցության կողմից առաջադրվում է Իսպանիայի գահի հավակնորդ և 1883 թվականին՝ Ֆրանսիայի գահի հավակնորդ։ Քանի որ նրանք իրավաբանորեն դեռևս ամուսիններ էին, Մարիա Բեատրիչեն ստանում է Իսպանիայի թագուհու տիտղոս և Ֆրանսիայի թագուհու տիտղոս` համապատասխան կուսակցություններից։

Մեծացնելով երեխաներին` 1872 թվականին նա ընդունեց կուսակրոնություն` Հիսուսի Սուրբ Սիրտ Մարիա Իգնատի անվամբ, Գրացեի վանքում, որտեղ գործել է մինչև իր կյանքի վերջը։ Մարիա Բեատրիչե Ավստրիացին մահացել է 1906 թվականի մարտի 18-ին և թաղված է Գրացեի վանքում, Ավստրո-Հունգարիա։

Ամուսնություն և սերունդ

1847 թվականի փետրվարի 6-ին Մոդենայում ամուսնանում են Մարիա Բեատրիչե Գաբսբուրգ-Էսթեն և Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսան (15.5.1822 — 21.11.1887)` կոմս Մոնտիսոն, Իսպանիայի ինֆանտ[5]։

Այս ամուսնությունից ծնվում են երկու երեխաներ.

  • Կառլոս Մարիա դե Բուրբոն ի Գաբսբուրգ - Էսթե (30.3.1848 — 18.7.1909),Մադրիդի դուքս, Իսպանիայի գահի հավակնորդ Կառլոս VII անվամբ, առաջին կինը արքայադուստր Մարգարիտա Բուրբոն-Պարմսկայան (1.1.1847 — 29.1.1893) է, երկրորդը` вторым браком на принцессе Մարիա Բերտա դե Ռոգանը[fr] (21.5.1868 — 19.1.1945):
  • Ալֆոնսո Կառլոս դե Բուրբոն ի Գաբսբուրգ - Էսթե (12.9.1849 — 29.9.1936), դուքս Սան-Հայմե, Իսպանիայի գահի հավակնորդ Ալֆոնսո Կառլոս I անվամբ, ամուսնացել է ինֆանտա Մարիա Պորտուգալացու (5.8.1852 — 15.2.1941)[6] հետ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.