Մասնակից:Son Melkumyan/Աշուղ
From Wikipedia, the free encyclopedia
Աշուղ (արաբ․՝ عاشيق՝ սիրահար) ժողովրդական պրոֆեսիոնալ երգիչ, երաժիշտ, բանաստեղծ, երգաստեղծ Հայաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում և մի շարք արևելյան երկրներում: Աշուղի թեմատիկան բազմազան է՝ սիրային, խոհական, խրատական-բարոյախոսական, հերոսական, երգիծական, կատակային և այլն[1]:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Armenian_musical_instrument_Kamancha.jpg/260px-Armenian_musical_instrument_Kamancha.jpg)
Աշուղներն օգտագործել են տարբեր նվագարաններ՝ քամանչա, քամանի, սազ, թառ, սանթուր, քանոն, նաև ջութակ, որը քամանչայի պես դրել են ձախ ծնկի վրա[2]: Աշուղները մրցել են իրար հետ՝ հանպատրաստից ստեղծագործելու, կատարողական վարպետության մեջ և պարտվողը նվագարանը հանձնել է հաղթողին[1]: