Մասնակից:O'micron/Պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Աղվանք, Աղվանից թագավորություն կամ Կովկասյան Ալբանիա, հնագույն պետություն Կովկասյան լեռների և Կուր գետի միջև, որը արևմուտքում սահմանակցում էր Մեծ Հայքի թագավորությանը։ Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի՝ Բուն Աղվանքի տարածքը բաժանված էր 11 գավառների (ներառյալ ոստանիկ գավառ Կապաղակը)։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը Ավթարանի հովիտն էր, որտեղ էլ կազմավորվել են աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ քաղաքամայր-ոստան Կապաղակը։
- Չշփոթե՛լ միջնադարյան Ուտիքի և Արցախի՝ Արևելից կողմանք Հայոցի հետ։
Աղվանք | ||||
Կովկասյան Ալբանիա մ․թ․ա․ 2-րդ դար – 8-րդ դար | ||||
---|---|---|---|---|
| ||||
Պետական կարգ | վասալական թագավորություն, | |||
Մայրաքաղաք | Կապաղակ, Պարտավ | |||
Թագավորանիստ ոստան | մայրաքաղաք | |||
Պետության գլուխ | Աղվանից արքա | |||
Արքայատոհմ | Առանշահիկներ,Մազքթաց Արշակունիներ, Միհրանյաններ | |||
Լեզու | աղվաներեն, պարթևերեն, պահլավերեն (միջին պարսկերեն), գրաբար հայերեն | |||
Կրոն | հեթանոսություն, քրիստոնեություն, զրադաշտականություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | հին շրջան և վաղ միջնադար | |||
Հասարակարգ | Ստրկատիրական հասարակարգ ֆեոդալական հասարակարգ | |||
Հիմնադրում | մ․թ․ա․ 2-րդ դար | |||
Հզորության գագաթնակետ | 400-ական թվականներ | |||
Անկում | 8-րդ դար | |||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Ադրբեջան Ռուսաստան Վրաստան Արցախի Հանրապետություն Հայաստան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Հունահռոմեական աշխատություններում պետությունը հայտնի է «Ալբանիա» անվանումով։ Ավելի ուշ շրջանում պայմանականորեն ավելացվել է «Կովկասյան» մակդիրը՝ Բալկանյան թերակղզում գտնվող նույնանուն պետությունից Աղվանքը զանազանելու համար (երկու թագավորությունները ծագումնաբանական և պատմական որևէ առչություններ չունեն)։ Աղվանից թագավորությունը մ․թ․ա․ 1-ին դարի առաջին կեսին կազմավորվում է որպես 26 ցեղերի և ցեղախմբերի միություն՝ վերածվելով վաղ ստրկատիրական պետության։ Մ․թ․ա․ 92 թվականից ի վեր Աղվանքը հանդես է գալիս Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում։ Մ.թ.ա. 65 թվականին Պոմպեոսը սկսում վիրաաղվանական արշավանքը, որի արդյունքում թագավորությունը ճանաչվում է «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։
1-ին դարի երկրորդ կեսին Աղվանքում հաստատվում են Մազքթաց Արշակունիները, որոնք պարսից արքունիքի դրդմամբ քանիցս ասպատակում են Արշակունյաց Հայաստանի սահմանամերձ հողերը։ 370-ական թվականներին Ուռնայր I-ը մկրտվում է որպես քրիստոնյա արքա, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը ընդունում է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած աղվանական գիրը։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Պարսկաստանը միացնում է Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։
468 թվականին ստեղծվում է Աղվանից մարզպանությունը։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում է խալիֆայության Արմինիա վարչական միավորի կազմի մեջ։ Արաբական խալիֆայության տիրապետության մնացորդներն էին Պարտավի և Գանձակի ամիրայությունները։