Մասնակից:Lilit1997/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Գաութամա Բուդդա (մ.թ.ա. 563/40, մոտ. մ.թ.ա. 483/400), հայտնի նաև որպես Սիդհարթա Գաութամա (सिद्धार्थ गौतम), Շակյամունի Բուդդա կամ պարզապես Բուդդա[1], (բուդդա կոչումից), վանական (սրամանա)[2], մուրացկան, գիտուն[3]և իմաստուն[4], որի ուսումունքների հիման վրա ձևավորվել է բուդդիզմը:[5] Ենթադրվում է, որ նա մ.թ.ա. 6-րդ և 4-րդ դարերի ժամանակահատվածում ապրել և սովորել է Հին Հնդկաստանի հյուսիսարևելյան մասում:[6]
Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության միջև առկա Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ:[7] Հետագայում նա դասավանդել է Հնդկաստանի՝ Մադագա և Կոսալա[8][9] արևելյան շրջաններում:
Գաութաման Բուդդայականության գլխավոր անձն է: Ենթադրվում է, որ Բուդդայականության մեջ նա ունի լուսավորյալ ուսուցչի հռչակ,ով հասել է Բուդդայության լիակատար աստիճանին, և իր խոհերը սփռելով ու զգայուն էակներին օգնելով՝ վերջակետ դրեց վերածնությանը և տառապանքին:
Իր կյանքի վերաբերյալ տեղեկություններ, զրույցներ և վանական կանոններ ամբողջապես ամփոփվում են միայն բուդդայակաների մահվանից հետո և այդ ամենը հենց այդպես էլ պահպանվել է իր հետևորդների հիշողության մեջ: Նրան վերագրված ուսմունքների տարբեր հավաքածուներ փոխանցվել են խոսքային ավանդույթի միջոցով և առաջին անգամ գրի են առնվել 400 տարի հետո:
Պատմական Սիդհարթա Գաութամա
Գիտնականները չեն համարձակվում անվերահսկելի հայտարարություններ անել Բուդդայի կյանքի պատմական փաստերի մասին: Մարդկանց մեծամասնությունը ընդունում է, որ Բուդդան ապրել, ուսուցանել և ստեղծել է վանական կարգ ու կանոն Մահաջապանդայի դարաշրջանում Բիմբիսարի՝ Մագադա կայսրության տիրակալի թագավորության ժամանակ (մ.թ.ա 558 – 491, կամ 400)[10][11][12] և մահացել է Աջաթասաթրուի կառավարման վաղ շրջանում, ով Բիմբիսարի հաջորդն էր՝ այսպիսով դարձնելով իրեն Մահավիրայի Ջայնիզմի Տիրտանկարայի երիտասարդ ժամանակակիցը:[13][14] Ընդհանրապես ընդունված է «ծնելիություն, հասունություն, հրաժարում, որոնում, արթնացում եւ ազատագրում, ուսուցում, մահ» ընդհանուր հաջորդականությունը,[15], սակայն ավանդական կենսագրություններում քիչ հավանական է ճշմարտացիություն պարունակող մանրամասների հուսալիությունը:[16][17]
Գաութմանի ծննդյան եւ մահվան ժամանակները անորոշ են: 20-րդ դարի պատմաբանների մեծ մասը նրա կյանքի ժամանակաշրջանը թվագրում են մոտավորապես մ.թ.ա 563-483 թթ:[18][19] Վերջերս նրա մահը թվագրվում է մ.թ.ա 411-400 թթ., իսկ 1988 թ-ին[20][21][22] տեղի ունեցավ այս հարցին վերաբերող գիտական ժողով, որտեղ մեծամասնությունը առաջ է քաշել հստակ կարծիքներ՝ Բուդդայի մահը[18][23][Ն 1] թվագրելով մ.թ.ա 400 թվականից 20 տարի առաջ կամ հետո: Սակայն այս այլընտրանքային ժամանակաշրջանները չեն ընդունվել բոլոր պատմաբանների կողմից:[28][29][Ն 2]
Պատմական համատեքստ
Վաղ տեքստերի վկայությունը ցույց է տալիս, որ Սիդհարթա Գաութաման ծնվել է Շակյա տոհմում, որը մ.թ.ա 5-րդ դարում արևելյան Հնդկաստանի աշխարհագրական եւ մշակութային մասում գտնվող մի համայնք էր: Իր գործածական անուններից էր «Սաքամունի» կամ «Սաքսիմունի» ("Իմաստուն Շակյա"): Այն կամ փոքր հանրապետություն է եղել, կամ խմբիշխանություն, և նրա հայրը ընտրված ցեղապետ էր կամ օլիգարխ: Բուդդիստական ավանդության համաձայն Գաութաման ծնվել է Լումբինիում, այժմյան Նեպալում, և մեծացել է Կապիլվաստույի Շակյա մարաքաղաքում, որը կամ այսօրվա Տիլաուրակոթն է (Նեպալ), կամ Պիպրահվան (Հնդկաստան):
Բուդդան ծնվել է Շակյա հանրապետությունում, որը Կապիլավաստու քաղաք-պետություն էր, շատ փոքր պետություն, որը գտնվում էր Նեպալի ներկայիս պետական սահմանի ներսում, հյուսիսային Հնդկաստանի սահմանին:
Նա Հիմալայասում գտնվող Շակյա տոհմից էր, և իր ներկայից ծննդավայրը գտնվում էր Հյուսիսային Հնդկաստանի սահմանից մի քանի մղոն հեռավորության վրա՝ Նեպալում: Ըստ էության, նրա հայրը տոհմի առաջատարն էր, այլ ոչ թե թագավորը, չնայած նրա կոչումը ռաջա էր, որն էլ մասամբ համապատասխանում էր «թագավորի» բառին: Այդ ժամանակ Հյուսիսային Հնդկաստանի մի շարք պետություններ եղել են թագավորություններ կամ այլ հանրապետություններ, և Շակյայի հանրապետությունն էլ ենթարկվում էր հարավում գտնվող Կոսալայի հզոր թագավորին:
Հին Կապիլավաստուի ճշգրիտ տեղը անհայտ է: Հնարավոր է, որ այն եղել է Ուտարտ-Պրադրեսում գտնվող Պիպրավա քաղաքում՝ Հնդկաստանի հյուսիսային հատվածում կամ էլ ներկայից Նեպալում գտնվող Տիլաուրակոթում: Երկու քաղաքներն էլ գտնվում են իրարից ընդամենը 15 մղոն հեռավորության վրա:
Բուդդիստական ավանդույթի համաձայն, նա իր լուսավորյալ կրթությունը ստացել է Բոդհ Գայայում, իր առաջին քարոզներն է կարդացել Սարնատում և մահացել է Կուշինագարում:
Բացի Վեդիկ Բրամմիններից, Բուդդայի կյանքը համընկավ այնպիսի հեղինակավոր մտածողության դպրոցների ծաղկման հետ, ինչպիսիք են Շիվիկան, Շիվիկանը, Չարվակը, Ջայնիզմը եւ Աքնանան:[34] Բրահմաջալա Սուտտան արձանագրում է վաթսուն երկու մտավորական դպրոց: Այս համատեքստում սրամանան վերաբերում է այն մարդուն, ով աշխատում է, ծանրաբեռնված է, կամ ինքնուրույն է աշխատում (որոշակի բարձր կամ կրոնական նպատակների համար): Այն նաև եղել է ազդեցիկ մտածողների դար, ինչպիսիք են՝ Մահավիրան,[35] Պուղրամանա Կասպա, Մաքհալի Գոսալան, Աջիտա Կեսակամբալին, Պակուտա Կաչկիանան եւ Սանջյա Բելաաթապապտտան, որոնք արձանագրված են Սամանապալա Սուտտայում, և որոնց տեսակետներին Բուդդան, ամենայն հավանականությամբ պետք է ծանոթ լիներ:[36][37][Ն 3] Անշուշտ, Սարիպուտտան եւ Մոգգալանան՝ Բուդդայի առաջատար աշակերտներից երկուսը, նախկինում եղել էին Սանյայա Բալաաթաթապուտայի թերահավատության առաջատար աշակերտներից[39] և Պալի օրենքով Բուդդան բնութագրվում է որպես՝ մտավորական դպրոցներում քննարկումներին հաճախ ներգրավվածություն ունեցող կողմնակից: Գոյություն ունի նաեւ բանասիրական վկայություն, որ երկու վարպետներ՝ Ալանա Կալաման եւ Ուդակա Ռամապութտան, ըստ էության, պատմական գործիչներ էին, եւ, ամենայն հավանականությամբ, հենց նրանք Բուդդային ուսուցանեցին մեդիտացիոն տեխնիկայի երկու տարբեր ձեւերը:[40] Այսպիսով, Բուդդան հենց այդ ժամանակաշրջանի բազմաթիվ սրամանա փիլիսոփաներից մեկն էր:[41] Մի ժամանակաշրջանում, երբ մարդու սրբությունը գնահատվել էր իր ասցետիզմի մակարդակով,[42] Բուդդան եղել է բարեփոխիչ սրամանա շարժման մեջ, այլ ոչ թե հակառակորդ Վեդիկ Բրահմանիզմի դեմ:[43]
Պատմականորեն, Բուդդայի կյանքը համընկավ նաեւ մ.թ.ա. 517-516 թթ.[44] Դարիուս I- ի տիրակալության ժամանակ Ինդուզի Աքեմենյան նվաճման հետ: Գանդհարայի եւ Սինդսի շրջանների Աքեմենյան օկուպացիան, որը պետք է շարունակվեր մոտ երկու դար, ուղեկցվում էր Աքեմենյան կրոնների, բարեփոխված մազդայականության կամ վաղ զրադաշտականության ներդրմամբ, որին Բուդդիզմը կարող էր արձագանքել մասամբ:[44] Մասնավորապես, Բուդդայի գաղափարները կարող էին մասամբ բաղկացած լինել այս Աքեմենյան կրոններում պարունակվող «բացարձակ» կամ «կատարյալ» գաղափարների մերժմամբ:[44]
Վաղ աղբյուրներ
Գաութամայի կյանքի ընթացքում կամ դրանից մեկ երկու դար անց որևէ գրավոր գրություն չի արձանագրվել: Ասոկայի (մ.թ.ա 269- 232 թթ.) մակագրություններից մեկը նշում է կայսրության՝ Բուդդայի ծննդավայր Լումբինի ուխտագնացության մասին: Իր հրամանագրերից մեկում (Փոքր Հռոմեական Եկեղեցի թիվ 3) նշվում են որոշ Դհամա տեքստերի վերնագրեր, որտեղ էլ հիշատակվում Բուդդիստական գրավոր ավանդույթները՝ Մաուրիայի դարաշրջանում: Այս տեքստերը կարող են համարվել Պալիի օրենքների նախաբան:[45][46][Ն 4]
«Շաքիամունին» հիշատակվում է նաեւ Բախհուտի օջախներում, մ.թ.ա. մոտավորապես 100 թ.-ին՝ Բհագավատո Սակամունինո Բոդհո մակագրությամբ («Օրհնյալ Սաքամունի լուսավորումը»):[48]
Ամենահին պահպանված Բուդդիստական ձեռագրերը Գանդհարանի Բուդդիստական տեքստերն են, որոնք հայտնաբերվել են Աֆղանստանի արեւելյան Ախթալա քաղաքի Ջալալ-Աբադում կամ նրա հարեւանությամբ եւ այժմ էլ պահվում են Բրիտանական գրադարանում: Դրանք շարադրված են Գանդհարի լեզվով, Խարոստհի ձեռագրով՝ գրված կեչու փայտի վրա 27 թվով և թվագրվում են մ.թ.ա. առաջին դարից մինչև երրորդ դարը:[49]
Բանասիրական վկայությունների համաձայն, հնդկագետ և Պալի գիտակ Օսկար ֆոն Հինուբերը նշում է, որ որոշ Պալի սուտաներ ներառում են շատ արխայիկ տեղանուններ, շարահյուսական կաղապարներ և պատմական նշանակության տվյալներ՝ մոտ Բուդդայի կյանքի ժամակաշրջանին, ներառյալ Մահապարինբանա Սուտան, որն ընդգրկում է Բուդդայի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն հաշվետվություն: Հինուբերը նշում է տեքստի գրման թվական՝ ոչ ավելի ուշ քան մ.թ.ա. 350-320 թթ, որը թույլ է տալիս արձանագրել մոտավորապես 60 տարվա վաղեմություն ունեցող "ճիշտ պատմական հիշողության" մասին իրադարձություններ, եթե իհարկե Բուդդայի կյանքի ժամանակաշրջանի "Կարճ ժամանակագրությունը" ընդունվի (բայց նաև հիշեցնում է, որ այդպիսի տեքստը սկզբնապես համարվել է ավելի շատ վարքագրություն, քան պատմական իրադարձությունների ճշգրիտ արձանագրություն):[50][51]
Ավանդական կենսագրություններ
Կենսագրական աղբյուրներ
Սիդհարթա Գաութամայի կյանքի մասին աղբյուրները շատ բազմազան են, և երբեմն հակասական, ավանդական կենսագրություններ են: Դրանց շարքին են պատկանում Բուդդաքարիտան, Լալիտավիստարա Սուտրան, Մահավաստուն և Նինադականտան:[52] Դրանցից Բուդդաքարիտան ամենավաղ կենսագրությունն է, էպիկական պոեմ՝ գրված Ասվագոսայի կողմից՝ առաջին դարում:[53] Լալիտավիստրան հաջորդ ամենահին կենսագրությունն է, Մահայանա/ Սարվաստիվադա կենսագրությունը թվագրվում է մինչև 3-րդ հազարամյակ:[54] Մահասամգիկա Լոկոտարավադա ավանդությունից Մահավաստուն մեկ այլ խոշոր կենսագրություն է՝ աստիճանաբար շարադրված մինչև մ.թ.ա. 4-րդ դարը:[54]
Բուդդայի Դարմագուպտակա կենսագրությունը ամենաամբողջական է, որը վերնագրված է՝ Աբհինիսկրամանա Սուտրա,[55] և մ.թ.ա. 3-րդ և 6-րդ դարի միջեւ ընկած ժամանակահատվածի տարբեր չինարեն թարգմանություններ: Նիդանակաթան Շրի Լանկայում Տերավադա ավանդույթից է և շարադրվել է Բուդդագհոսայի[56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56][56] կողմից 5-րդ դարում:
Կանոնական աղբյուրներից է գալիս Ջաթակայի պատմությունները, Մահապադանա Սուտտան և Աքարիյաբուտա Սուտան, որոնք ներառում են կարծիքներ, որ հնարավոր է հին են իրենց տեսակի մեջ, բայց ամբողջական կենսագրություններ չեն: Ջաթական պատմում է Գաութամայի նախկին՝ որպես բոդհիսատվա կյանքերի մասին և դրա մասին առաջին ժողովածուն թվագրվում է վաղ Բուդդիստական տեքստերի ժամանակաշրջանին համահունչ:[57] Թե՛ Մահապադանա, և թե՛ Աքարիյաբութա Սուտտան պատմում են Գաութամայի կյանքի առեղծվածային իրադարձությունների մասին, ինչպես օրինակ՝ բոդհիստավայի ծագումը Տուսիտա դրախտից մինչև մոր արգանդ:
Ավանդական պատկերների բնույթը
Վաղ բուդդիստական տեքստերում՝ նիկայաներում և ագամաներում, Բուդդան չի պատկերվում որպես ամենագետ[58] և ոչ էլ որպես հավերժական մշտագո էակ: Բհակհու Անալայոյի համաձայն Բուդդայի ամենագիտությունը (նրան և նրա կենսագրությունը զրպարտելու աճող միտումի հետ միասին) գտնվել են ավելի ուշ Մահայանա սուտրայում, նաև Պալի հիշատակագրություններում կամ տեքստերում, ինչպես օրինակ՝ Մահավաստուն:[58] Սանդակա Սուտտայի մեջ Բուդդայի աշակերտ Անանդան առաջ է քաշում փաստարկ այն ուսուցիչների դեմ, ովքեր կարծում են[59] , որ իրենք ամենագետ են , մինչդեռ Տեվիջավաքհագոտա Սուտտայի մեջ Բուդդան հավաստում է, որ երբեք չի հռչակել իրեն ամենագետ, փոխարենը նա համարել է իրեն բարձրագույն գիտելիքների տեր (Abhijñā) [60] : Պալի Նիկայասի ավելի վաղ կենսագրական նյութը կենտրոնանում է Բուդդայի՝ որպես սրամանայի կյանքի վրա և նրա՝ տարբեր ուսուցիչների օգնությամբ լուսավորականության փնտրտուքների, օրինակ՝ Ալարա Կալամայի և նրա 45 տարվա ուսուցչի կարիերայի մասին:[61]
Ընդհանուր առմամբ, Գաութմանայի ավանդական կենսագրությունները ներառում են բազմաթիվ հրաշքներ, հույզեր եւ գերբնական երեւույթներ: Բուդդայի կերպարը այս ավանդական կենսագրություններում հաճախ ունի մշտագո և կատարելագործված էակի իմաստ, կերպար, որն անմխիթար է աշխարհիկ աշխարհի կողմից: Մահավաստուում Գաութամայի մասին ասվում է, որ նա, չնայած աշխարհի հետ ներդաշնակ համապատասխանության մեջ լինելուն, օժտված էր բազմաթիվ գերբնական ունակություններով, այդ թվում՝ նրա առանց ցավի լույս աշխարհ գալը և առհասարակ բեղնավորումը առանց հարաբերությունների, քնի, ուտելիքի, դեղամիջոցների, լոգանքի հանդեպ պահանջների բացակայությունը, ամենգիտությունը և <<կարման փոխելու>> ունակությունը:[62] Այնուամենայնիվ, նրա կյանքի որոշ պարզ մանրամասներ հավաքագրվել են այս ավանդական աղբյուրներից: Մեր ժամանակներում փորձ էր արվել ձևավորել Սիդհարթա Գաութամայի կյանքի աշխարհիկ ընբռնումը՝ առանց իր վաղ շրջանի ավանդական կենսագրությունների գերբնական տարրերը հերքելու:
Անդրեյ Սկիլթոնը գրում է, որ Բուդդան երբեք չի համարվել որպես սոսկ մարդ արարած՝ Բուդդիստական պատմական ավանդույթների կողմից:
Հատկանշական է, որ չնայած ժամանակակից Թերավադա ուսմունքներին հակառակ լինելուն (հաճախ որպես արևմուտքի կասկածամիտ աշակերտներին խաղաղացենու միջոց)՝ Բուդդան երբեք չի դիտարկվել միայն որպես մարդու կերպար: Օրինակ՝ Բուդդան շատ հաճախ նկարագրվում է մահապուրսայի՝ գերմարդու 32 հիմնական և և 80 նշաններ ունեցողի կերպարով, սակայն Բուդդան ժխտել է իր Աստված կամ մարդ լինելը, դեռ ավելին, Մահապարինիբբանա Սուտտայում նա հաստատում է, որ նա կարող էր հավերժական ապրել, եթե միայն լիներ դրա անհրաժեշտությունը:
Հին հնդիկների առանձնապես չի հետաքրքրել ժամանակագրությունը, քանի որ նրանք ավելի շատ կենտրոնացած են եղել փիլիսոփայության վրա: Բուդդիստական տեքստերը արտացոլում են այս հակումը՝ հավաստելով, որ այն, ինչ է սովորեցրել Բուդդան վեր է նրա կյանքի իրադարձություններից և ժամանակագրությունից: Այս տեքստերը պարունակում են Հնդկաստանի մշակույթի և առօրեական կյանքի վերաբերյալ նկարագրություններ, որոնք հաստատում են Ջայնիզմի սուրբ գրությունները և, հետևապես, դարձնում են Բուդդայի կյանքը Հնդկաստանի պատմության մեջ ամենավաղ ժամանակաշրջանը, որից սկիզբ են առնում ամենակարևոր իրադարձությունները: [63] Բրիտանացի հեղինակ Կարեն Արմսթրոնգը գրում է այն մասին, որ չնայած շատ քիչ տեղեկություն կա, որ կարող է համարվել պատմականապես հիմնավոր, վստահորեն կարող ենք ասել, որ Սիդդհարթա Գաութաման գոյություն է ունեցել որպես պատմական կերպար:[64] Միքայել Քաիթերսը մի քայլ առաջ է գնում՝ հավաստելով, որ «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների հաջորդականության ամենաընդհանրական նկարագիրը ոչ այլ ինչ է, քան ճշմարտություն: [65]
Կենսագրություն
Կոնցեպցիա և ծնունդ
Բուդդիստական ավանդույթը Բուդդայի ծննդավայր է համարում Լումբինիт, որն այսօր գտնվում է այժմյան Նեպալում:[note 1][66] Նա մեծացել է Կապիլավաստուում: Հին Կապիլավաստուի հստակ վայրը հայտնի չէ:[67] Հավանաբար այն կարող է լինել կամ Պիպրահվաт, Ուտար Պրադեշг՝ այժմյան Հնդկաստանում,[68] կամ էլ Տիլաուրակոթը՝ ներկայիս Նեպալում:[69] Երկու տեղավայրերն էլ պատկանել են Սակյա երկրամասին և գտնվում են իրարից 15 մղոն (24կմ) հեռավորության վրա:
Գաութաման ծնվել է որպես Կշատրիյա[Ն 5], Սուդդհոդանի որդի, "Շակյա տոհմի"[6] ընտրված առաջնորդ, որի մայրաքաղաքը Կապիլավիստուն էր, և որը Բուդդայի կյանքի ժամանակաշրջանում հետագայում կցվել է զարգացող Կոսալայի թագավորությանը: Գաութաման նրա ընտանեկան անունն է: Նրա մայրը՝ Մայան Gautamawasthe (Māyādevī), Սուդդհոդանայի կինը Կոլիյանի արքայադուցտրն էր: Լեգենդի համաձայն Սիդհարթով հղիության գիշերը, թագուհի Մայան երազ է տեսել, որ սպիտակ փիղն իր 6 սպիտակ ժանիքներով մտել է իր աջ կողմը[73] [74] և դրանից 10 ամիս անց[75] ծնվել է Սիդհարթան: Շակյայի ավանդույթի համաձայն, երբ թագուհի Մայան հղիացել է, ծննդաբերելու համար մեկնել է իր հոր թագավորություն՝ Կապիլավաստու: Նրա որդին՝ Բուդդան, այնուամենայնիվ, ծնվել է ճանապարհին՝ Լումբինիում, մի պարտեզում շալա ծառի տակ:
Բուդդայի ծննդյան օրը մեծ շուքով է նշվել Թերավադայի բոլոր երկրներում, ինչպես օրինակ՝ Վեսակում:[76] Բուդդայի ծննունդը կոչվում է Բուդդա Պուրնիմա Նեպալում, Բանգլադեշում և Հնդկաստանում, քանի որ ենթադրվում է, որ նա ծնվել է լիալուսնի օրը: Բազմաթիվ աղբյուրներ հավաստում են, որ Բուդդայի մայրը մահացել է իր իսկ ծննդյան օրը, դրանից մի քանի կամ հենց 7 օր անց: Բուդդային տվել են Սիդհարթա անունը, որը Պալի լեզվում ունի "նա, ով հասնում է իր նպատակին" իմաստը: Ծննդյան տոնակատարությունների ժամանակ, ճգնավոր մի պայծառատես՝ Ասիտան, մեկնել է իր բնակավայրից և հայտարարել, որ երեխան կամ մեծ թագավոր (chakravartin) կամ մեծ սադհու է դառնալու: [77] Ավադական տեղեկությունների համաձայն՝ սա պատահել է փոքրիկ Սիդհարթայի՝ Ասիտայի մազերի մեջ ոտքերը դնելով և Ասիտայի՝ նրա ծննդանիշները նայելուց հետո: Սուդդհոդանան հինգերորդ օրը անվանակոչման արարողություն է կազմակերպում և հրավիրում է 8 Բրահմին գիտակների՝ ապագան կարդալու: Բոլորը երկակի կանխագուշակում են արել այն մասին, որ երեխան կամ մեծ թագավոր է դառնալու կամ սուրբ մարդ:[77] Կոնդաննաт՝ ամենաերիտասարդը, որն ավելի ուշ դառնում է Բուդդայից բացի առաջին արհատը, միակն էր, ով միանշանակ կանխագուշակել էր, որ Սիդհարթան կդառնար Բուդդա:[78]
Չնայած ավելի ուշ տեղ գտած ավանդություններում և լեգենդներում Սուդդհոդանան բնութագրվում է որպես ժառանգական միապետ՝ Իկսվակուի (Պալի՝ Okkāka) Սուրյավանշա ժառանգորդը, բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ Սուդդհոդանան ցեղային միության կողմից ընտրված առաջնորդ էր:
Վաղ տեքստերում ենթադրվում է, որ Գաութաման ծանոթ չի եղել իր ժամանակների գերիշխող կրոնական ուսմունքներին մինչ իր կրոնական փնտրտուքները, որոնք ենթադրաբար մոտիվացված են եղել մարդկության վիճակի համար գոյաբանական մտահոգությամբ:[79] Շակյա տոհմական պետությունը միապետություն չէր և ամենայն հավանականությամբ խմբիշխանության էր կամ հանարապետության տեսակ:[80] Ավելի հավասարապաշտ gana-sangha կառավարման ձևը՝ որպես քաղաքան երկընտրանք հզոր հիերարխիկ թագավորությունների համար, ենթադրաբար ազդեցություն է ունեցել սրամանիկ Յաջնիզմի և բուդդիստական սանգաների զարգացման վրա, որտեղ միապետությունները հակված են եղել դեպի Վեդիկ Բրահմանիզմ:[81]
Վաղ կյանքը և ամուսնությունը
Սիդհարթային դաստիարակել է նրա մորաքույրը՝ Մահա Պաջապատին:[82] Ավանդույթի համաձայն ի վերուստ Բուդդայի համար նախասահմանված էր ապրել արքայազնի կյանքով, հետևաբար նա ուներ երեք պալատ, որոնք հատուկ կառուցված էին իր համար: Նրա հայրը՝ թագավոր Սուդդհոդանան, ցանկանալով, որ որդին դառնա մեծ թագավոր, պաշտպանել է Բուդդային կրոնական ուսմունքներից և մարդկային տառապանքի մասին ավելորդ գիտելիքից: Չնայած Սուդդհոդանան ավանդապես միշտ պատկերվել է թագավորի, իսկ Սիդհարթան՝ արքայազնի կերպարանքով, գիտական վերջին ուսումնասիրությունները տանում են նրան, որ Շակյաները փաստացիորեն ավելի շատ կիսահանրապետական խմբիշխանություն են եղել, քան միապետություն: [83]
Երբ Սիդհարթան դառնում է 16 տարեկան, հայրը պատվավոր կերպով պլանավորում է նրա ամուսնությունը նրա հասակակակից զարմուհու՝ Յասոդհարայի հետ: Մի քանի դպրոցների վաղ բուդդայական տեքստերի եւ բազմաթիվ հետաքննական ցուցմունքների համաձայն, նա ծնեց `Ռահուլա անունով մի որդի:[84] Ենթադրվում է, որ Սիդհարթան Կապիլավիստայում անցկացրել է ևս 29 տարի: Չնայած հայրը՝ Սուդդհոդանան, Սիդհարթայի համար երաշխավորել էր անհոգ կյանք, բուդդիստական սուրբ գրերը հավաստում են, որ ապագա Բուդդան զգում էր, որ նյութական աշխարհը դատարկ է և չի կարող լինել մարդկային կյանքի վերջնական նպատակը:[82]
Հրաժարում և ճգնավորական կյանք
29 տարեկանում Սիդհարթան լքում է պալատը՝ գտնելու իրեն հետաքրքրող երևույթների պատասխանները: Չնայած իր հոր՝ իրեն հիվանդությունից, ծերությունից և տառապանքից հեռու պահելու ջանքներին, Սիդհարթան չէր վախենում ծեր մարդու կերպարանքից: Երբ Չաննան՝ նրա կառապանը, հայտնում է նրան այն մասին, որ բոլոր մարդիկ ծերանում են, արքայազնը որոշում է լքել պալատը: Ճանապարհին նա հանդիպում է հիվանդ մարդու, մի քայքայվող մարմնի, մի ճգնավոր էակի: Այդ ամենը ցնցում է նրան և
նա փորձում է հնարներ որոնել՝ հաղթահարելու ծերությունը, հիվանդությունը և մահը՝ ապրելով ճգնավորի կյանքով:[85]
Չաննայի անմիջական ուղեկցությամբ, հեծնած իր Կանթակա ձին՝ Գաութաման լքում է պալատը մուրացիկի կյանքի անմասն փնտրտուքներով: Ենթադրվում է, որ այդժամ ատվածները[86] խլացրել են ձիու վարգի ձայնը, որպեսզի պահակները չիմանան նրա մեկնման մասին:
Գաութաման սկզբում ուղևորվեց Ռաջագահա և սկսեց ապրել ճգնավորական կյանքով` փողոցներում ողորմություն խնդրելով: Երբ Բիմբասիրի մարդիկ ճանաչեցին Սիդհարթային, և թագավորը իմացավ նրա փնտրտուքների մասին, Բիմբասիրը Սիդհարթային անմիջապես գահ առաջարկեց: Սիդհարթան, իհարկե, մերժեց նրա առաջարկը, բայց խոստացավ լուսավորության բարձրակետին հասնելուց հետո ամենասկզբում այցելել նրա թագավորությունը՝ Մադադհան։
Նա լքեց Ռաջագահան և 2 ճգնավոր ուսուցիչների ուղեկցությամբ սկսեց զբաղվել յոգիկ մեդիտացիայով:[87][88][89] Ալարա Կալամայի ուսմունքներին տիրապետելուց հետո, Կալաման նրան առաջարկեց լինել իր հաջորդը: Գաութաման, սակայն, այնքան էլ գոհ չէր պարապմունքներից և որոշեց դառնալ յոգայի վարպետ Ուդակա Ռամապութթայի աշակերտը:[90] Նրա հետ նա հասավ մեդիտատիվ գիտակցության բարձրակետին և այս անգամ էլ նրա ուսուցիչն առաջարկեց նրան լինել իր հաջորդը: Բայց Սիդհարթան այս անգամ էլ գոհ չէր և կրկին հեռացավ:[91]
Զարթոնք
Վաղ բուդդիստական տեքստերի համաձայն,[92] գիտակցելով, որ մեդիտատիվ dhyana-ն զարթոնքի հասնելու միակ ճիշտ ուղին է, բայց միաժամանակ ընդունելով, որ ծայրահեղ ճգնավորությունը ամենևին արդյունավետ չէ, Գաութաման բացահայտեց այն, ինչ բուդդիստներին հայտնի է որպես Միջին ճանապարհ [92]- սեփական հաճույքների ծայրահեղությունից և ինքնասպանությունից չափավորության ուղի կամ Բուդդայի կողմից նշված ճանապարհի ութ կանոնները, ինչպես նշվում է Դհամմակակապավատանասուտայում, որը համարվում է Բուդդայի առաջին դիսկուրսը:[92] Հայտնի մի միջադեպի ժամանակ, սովահար և ուժասպառ Բուդդան կաթի և բրնձի պուդդինգի է արժանացել Սուջաթա անունով մի գյուղացի աղջկա կողմից:[93] Նրա հյուծված արտաքինը այնպիսի տպավորություն է թողել աղջկա վրա, որ վերջինս թյուրորեն հավատացել է, որ Բուդդան պարզապես հոգի է, որը նրան մաղթանք է ձոնել:[93]
Այս պատահարին համաժամանակ, Գաութաման նստել է նուիրական թզենու տակ (հիմա հայտնի որպես Բոդհի ծառ՝ Բոդհ Գայայում՝ Հնդկաստան) և խոստացել, որ այլևս վեր չի կենա տեղից մինչև չգտնի ճշմարտությունը:[94] Կաունդինյան և նրա ուրիշ չորս ընկերներ, հավատալով, որ Բուդդան հրաժեշտ է տվել իր փնտրտուքներին և դարձել է սովորական անուս մեկը, դադարեցին մնալ նրա հետ և հեռացան տարբեր ուղղություններով: Մեդիտացիոն հայտնի 49 օրերից հետո 35 տարեկանում Բուդդան հասել է լուսավորության[94]և դրանից հետո նա հայտնի է որպես Բուդդա կամ Լուսավորյալ էակ («Բուդդա» -ն երբեմն թարգմանվում է որպես «Լուսավորյալ էակ»:
Պալի կանոնի որոշ սուտրաների համաձայն զարթոնքի ժամանակ նա ամբողջապես հասել է Չորս Ճշմարտությունների լիակատար ընկալմանը՝ այսպիսով ձեռք բերելով սամսարայից՝ վերածննդի անվերջ շրջանից, տառապանքից և կրկին մահանալուց, ազատականացում:[95][96][97] Գիտնականների համոզմաբ զարթոնքի այս պատմությունը և ազատականացման հասկացությունը արդյունք է բուդդիստական ավանդույթի ավելի ուշ զարգացման, որտեղ Բուդդան համարել է դհյանան՝ որպես նիրվանայի և մոկշայի տանող ուղի:[98][99][95][Ն 6]
Նիրվանան կրքի, ատելության, տգիտությունից մաքրագործումն է, որն ապահովում է տառապանքի և վերածննդի շրջանի կայունությունը:[100] Նիրվանան նաև համարվում է աշխարհի վերջ, որի մեջ չեն մնում ոչ մի մարդկային ինքնության կամ մտքի սահմանափակումներին վերաբերող տարեր: Այդ վիճակում, մարդը կրում է տաս հատկանիշներ, որը իրապես պատկանում է ամեն Բուդդայի:
Այականա Սուտտայյի համաձայն (Samyutta Nikaya VI.1) — սուրբ գրություն՝ գտնված Պալի կամ այլ կանոններում, իր զարթոնքից հետո Բուդդան մտածում է՝ արդյոք նա պետք է սովորեցնի Դհարման մյուսներին թե չէ: Նա մտահոգված էր այն բանի համար, որ մարդիկ այնքան են տարված տգիտությամբ, ագահությամբ և ատելությամբ, որ պարզապես ի վիճակի չեն ճանաչել այն ուղին, որը նուրբ է, դժվար, և բավականին խորը ըմբռնելու համար: Այդուհանդերձ, ըստ ավանդության, Բրահմա Սահամպատին համոզում է նրան, հավատացնելով, որ վատագույն դեպքում մի քանիսը, եթե ոչ ամենքը կհասկանա այն: Բուդդան գթաշարժվում է և համաձայնում է այն սովորեցնել: