Մասնակից:Hamvarpetyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական բարեգործություն (անգլ.՝ Roman Charity, լատին․՝ Caritas Romana, իտալ.՝ Carità Romana), կամ Կիմոն և Պերո, հին հունական և հռոմեական պատմություն որդիական բարեպաշտության մասին, որտեղ կինը գաղտնի կրծքով կերակրում է իր հորը կամ մորը, բանտարկված և ենթադրաբար դատապարտված սովամահության: Բռնվելուց հետո ցուցաբերված սիրառատ նվիրվածությունն այնքան է հուզում իշխանություններին, որ նրան ներում են շնորհում, իսկ ծնողին ազատում։ Այս պատմության մեջ հորը հաճախ անվանում են Կիմոն (հին հունարեն՝ Κίμων, Kímōn), իսկ դստերը ՝ Պերո[1], թեև այլ տարբերակներում հորը անվանում են Միկոն[2] (հին հունարեն՝ Μύκον, Mýkon): Առաջին անգամ հիշատակվել է պահպանված հռոմեական աղբյուրներում, դարձել է ընդհանուր թեմա վաղ ժամանակակից արևմտաեվրոպական արվեստում, հատկապես Բարոկկո դարաշրջանում:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Peter_Paul_Rubens_-_Cimon_en_Pero.jpg/640px-Peter_Paul_Rubens_-_Cimon_en_Pero.jpg)