Մասնակից:Badalyan Sergey/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Ալկոհոլն առաջացնում է կերակրափողի, լյարդի, կրծքագեղձի, հաստ աղիքի, բերանի խոռոչի, ուղիղ աղիքի, ըմպանի և ձայնալարերի քաղցկեղ․ կարող է նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառ լինել։ Ցանկացած քանակի ալկոհոլի ընդունումը կարող է քաղցկեղ առաջացնել։[2][3] Որքան շատ է ալկոհոլի քանակը, այնքան ավելի բարձր է ռիսկը։[4] 1988 թվականին ալկոհոլային խմիչքները Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (անգլ․՝ International Agency for Research on Cancer (IARC)) կողմից դասակարգվել են որպես Խումբ 1 քաղկեղածիններ։[3]
Աշխարհում քաղցկեղի բոլոր դեպքերի 3,6%-ը և քաղցկեղից մահացության 3,5%-ը վերագրվում են ալկոհոլի ընդունմանը (ավելի կոնկրետ՝ էթանոլի նյութափոխանակային արգասիք ացետալդեհիդի)։[5] 2020 թվականին քաղցկեղի 740,000 նոր դեպք է գրանցվել ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված․ կամ կարելի է ասել, որ 2020 թվականին գրանցված քաղցկեղի բոլոր դեպքերի 4,1%-ը վերագրվում են ալկոհոլ խմելուն։ [3][2]
Հայտնի է ալկոհոլի քաղկեղածին երեք հիմնական մեխանիզմ․
1․ ԴՆԹ մեթիլացում[5]
2․ Օքսիդատիվ սթրես
3․ Հորմոնալ փոփոխություն
ինչպես նաև որպես երկրորդային մեխանիզմներ՝ լյարդի ցիռոզ, միկրոբիոմի դիսբիոզ, իմունային համակարգի թուլացած գործառույթ, ռետինոիդ նյութափոխանակություն, բորբոքման բարձր ցուցանիշներ, 1-ածխածին նյութափոխանակություն և ֆոլաթթվի ներծծման խանգարումներ։[6]
Ալկոհոլի չարաշահումը՝ տղամարդկանց պարագայում շաբաթում 15 կամ ավելի անգամ ալկոհոլ օգտագործելը, իսկ կանանց պարագայում՝ 8 կամ ավելի, ամենաշատն են նպաստում քաղցկեղի զարգացմանը։ Ալկոհոլով պայմանավորված քաղցկեղի դեպքերի հարաբերությունը տղամարդկանց և կանանց համար 3:1 է. սա հատկապես վերաբերում է կերակրափողի և լյարդի քաղցկեղներին։[3]
Որոշ ազգեր ներմուծել են նախազգուշացնող հաղորդագրություններ պարունակող հատուկ փաթեթավորումներ ալկոհոլային խմիչքների համար, որոնք տեղեկացնում են սպառողներին ալկոհոլի և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև կապի մասին։ Ալկոհոլի արդյունաբերությունն, այնուամենայնիվ, ակտիվորեն փորձել է ապակողմնորոշել հասարակությանը ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված քաղցկեղի ռիսկի մասին՝ պայքարելով հեռացնել նախազգուշացնող պիտակներ փաքցնելու մասին օրենքը։