Մասնակից:Arpine Harutyunyan/Ավազարկղ 3
From Wikipedia, the free encyclopedia
Բարձ, անկողնային պարագա՝ նախատեսված պառկած մարդու համար քնի ժամանակ։ Այն պարագծով փակված հարմարանք է՝ հիմնականում քառակուսի կամ ուղղանկյուն լցոնով․ բմբուլ, փետուր, բուրդ, քաշմիր, բամբակ, մետաքս կամ արհեստական նյութից՝ մանրաթել, հոլոֆիբր, սիլիկոնիզացված մանրաթել, վիսկոզա, միկրո մանրաթել։ Բարձը ննջարանի երկրորդ կարևոր պարագան է ներքնակից հետո․ նրա օրթոպեդիկ առանձնահատկությունը և լցանյութի բաղադրությունը ուղղակիորեն ազդում են քնի որակի և առողջության վրա։ Քանի որ քնի հետ ունեցած խնդիրների մեծամասնությունը կապված է շնչառության խանգարման հետ, ուստի այստեղ մեծ է բարձի ճիշտ ընտրության գործոնը և գլուխը կենսաբանորեն ճիշտ դնելու հանգամանքը։ Ուստի քնի հետ կապված խնդիրների մեծամասնությունը կախված է շնչառության խանգարման հետ, այն, որպես կանոն, դիտվում է որպես բարձի ոչ ճիշտ ընտրության հետևանք, երբ գլուխը ֆիզիոլոգիապես ճիշտ դիրքում չի պահվում։ Կան նաև բազմոցի բարձեր, որոնք ծառայում են որպես մարմինը պահելու միջոց նստելու ժամանակ։ Յուրահատուկ ուշադրության են արժանանում դեկորատիվ բարձերը, որոնք պակաս կարևոր դեր չեն խաղում ներքին հարդարման գործում։ Դրանք սովորաբար պատրասված են լինում դեկորատիվ կտորներից՝ յուրահատուկ նախշերով, հաճախ զարդարված ասեղնագործությամբ կամ այնպիսի դեկորատիվ տարրերով, ինչպիսիք են ուլունքները, փեթակները։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Arpine Harutyunyan/Ավազարկղ 3 (այլ կիրառումներ)
Վաղնջական ժամանակներից բարձերը դիտվում են որպես հանգստի և հարմարավետության հոմանիշներ։ Սակայն բարձի դերը մարդկային կյանքում առավել մեծ է․ քնի ընթացքում մեր գլուխն ու վիզը հանգստանում են դրա վրա, ինչի շնորհիվ ունենում ենք հարմարավետություն և առավոտյան դրական ինքնազգացողություն։ Բարձի սխալ ընտրությունը կարող է առողջության խանգարման պատճառ դառնալ․ գլխացավ, ողնաշարի և վզի կորություն և բազում այլ շեղումներ։
C древних времен подушки являются синонимом отдыха и комфорта. Но значение подушки в жизни человека гораздо больше, на ней покоятся наши голова и шея во время сна, от удобного положения которых комфорт и самочувствие по утрам. Неудачный выбор подушки может стать причиной проблем со здоровьем: головной боли, искривления шейного отдела позвоночника и многих других нарушений.