Մասնակից:Մալին/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Սիչուան (նաև Չուան կամ Շու, չինարեն՝ 四川), նահանգ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավ-արևմուտքում։ Նահանգի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Չենդուն է, հայտնի է որպես «Առատության երկիր» անվանմամբ։ Գտնվում է Յանցզի գետի վերին հոսանքում, այն բաղկացած է Սիչուան ավազանից և Արևմտյան Սիչուան սարահարթից:Նահանգի բնակչության մեծ մասն ապրում է Սիչուան ավազանում։ Ընդհանուր մշտական բնակչությունը կազմում է 83,74 միլիոն։
Մալին/Ավազարկղ2 | |
---|---|
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found. |
Տարածաշրջանը իր լեռնային աշխարհագրական դիրքով շատ անգամ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության մեջ։ Սիչուանի բանակը և ժողովուրդը ,53 տարի մոնղոլական բանակի դեմ պայքարելով, կանգուն են պահել Հարավային Սոն դինաստիան։ Երկրորդ չին-ճապոնական պատերազմի ժամանակ Չունցինը ծառայում էր որպես ուղեկից մայրաքաղաք՝ Սիչուանը դարձնելով «թիկունքային տարածք», կարևոր ներդրում ունենալով հակաճապոնական պատերազմի հաղթանակում: 1997 թվականին Չունցինն առանձնացավ Սիչուան նահանգից և դարձավ մունիցիպալիտետ՝ Կենտրոնական կառավարության անմիջական վերահսկողության ներքո։ Երկու նահանգներն ու դրանց քաղաքները սերտորեն զարգացել են և միասին հայտնի են որպես «Սիչուան և Չունցին»։
Սիչուանը հանդիսանում է Չինաստանի կարևոր արդյունաբերական բազաներից մեկը[1]։ Սիչուանի թեյը, գինին, աղը և այլ ապրանքներ հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Սիչուանը նաև աշխարհում առաջին տարածաշրջանն է, որը արդյունահան և օգտագործում է բնական գազ[2], աշխարհի ամենահին թղթադրամը՝ «Ջյաոզին» նույնպես ստեղծվել է Սիչուանում Սոն դինաստիայի օրոք[3]։ Սիչուան նահանգի ՀՆԱ-ն միշտ առաջին տեղն է զբաղեցրել արևմտյան Չինաստանի նահանգների և քաղաքների մեջ: Չենդու-Չոնցին շրջանը, որը գտնվում է Սիչուան ավազանում, նաև տնտեսապես ամենազարգացած և խիտ բնակեցված տարածքն է արևմտյան Չինաստանում[4]։ Սիչուանը հարուստ է զբոսաշրջային ռեսուրսներով և ունի բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, ներառյալ 5 համաշխարհային ժառանգության վայրեր, այդ թվում՝ Ցզյուժայգու, Հուանգլուն, Դուջյանյան-Ցինչեն լեռը, Լեշան հսկա Բուդդան և Սիչուանի հսկա պանդաների բնակավայրը [5]։