Մասնակից:Լեյլի/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
https://en.wikipedia.org/wiki/Catecholamine
Catecholamines |
---|
![]() |
![]() |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Pyrocatechol.svg/320px-Pyrocatechol.svg.png)
Կատեխոլամին (/ˌkætəˈkoʊləmiːn/; abbreviated CA), մոնոամին նեյրոտրանսմիտեր (նյարդահաղորդիչ) է՝ օրգանական միացություն, որն ունի կատեխոլ (բենզոլ՝ իրար կողքի երկու հիդրօքսիլ կողմնակի խմբերով) և կողմնակի շղթայական ամին[1]:
Կատեխոլը կարող է լինել կամ ազատ մոլեկուլ, կամ ավելի մեծ մոլեկուլի փոխարինող, որտեղ այն ներկայացնում է 1,2-դիհիդրօքսիբենզոլային խումբ։
Կատեխոլամինները ստացվում են թիրոզին ամինաթթվից, որը ստացվում է սննդային աղբյուրներից, ինչպես նաև ֆենիլալանինի սինթեզից: Կատեխոլամինները լուծվում են ջրում և 50%-ով կապված են շրջանառության մեջ գտնվող արյան պլազմայի սպիտակուցների հետ։
Կատեխոլամինների շարքին են պատկանում էպինեֆրինը (ադրենալին), նորէպինեֆրինը (նորադրենալին) և դոֆամինը: Էպինեֆրին և նորէպինեֆրին հորմոնների արտազատումը մակերիկամների վերերիկամային մեդուլլայից հանդիսանում է օրգանիզմի պայքար կամ փախուստ պատասխան ռեակցիայի առաջացման մի մասը[2]:
Թիրոզինն առաջանում է ֆենիլալանինից՝ ֆենիլալանին հիդրօքսիլազ ֆերմենտի հիդրօքսիլացման միջոցով։ Սննդային սպիտակուցները կլանում են թիրոզինը: Կատեխոլամին արտազատող բջիջները օգտագործում են մի քանի ռեակցիաներ՝ թիրոզինը հաջորդաբար փոխակերպելու լևոդոպայի (L-DOPA), այնուհետև դոֆամինի: Կախված բջիջի տեսակից՝ դոֆամինը կարող է հետագայում վերածվել նորէպինեֆրինի, կամ էլ էպինեֆրինի[3]:
Տարբեր խթանող դեղամիջոցներ (օրինակ՝ մի շարք փոխարինված ամֆետամիններ) կատեխոլամինի անալոգներն են։