Մասնակից:Գոռ Նալբանդյան 19/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Use dmy dates Կաղապար:Politics of Japan
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Diplomatic_missions_of_Japan.png/640px-Diplomatic_missions_of_Japan.png)
Ճապոնիայի արտաքին հարաբերությունները (ճապ.՝ 日本の国際関係) վարում է Արտաքին գործերի նախարարությունը: Ճապոնիայի դիվանագիտությունը, համաձայն 1947 թվականի Սահմանադրության, իրականացնում է Ճապոնիայի գործադիր մարմինը՝ Կաբինետը, որը ենթակա է օրենսդիր մարմնի՝ Ճապոնիայի պառլամենտի վերահսկողությանը: Ճապոնիայի վարչապետը պարտավոր է արտաքին քաղաքականության վերաբերյալ պարբերաբար զեկույցներ ներկայացնել պառլամենտին, որի և՛ Վերին, և՛ Ստորին պալատները ունեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներ: Պառլամենտի անդամները լիազորված են հարցեր բարձրացնել և առաջարկություններ կատարել արտաքին գործերի նախարարին և վարչապետին: Օտար պետությունների հետ կնքված պայմանագրերը ենթակա են վավերացման պառլամենտի կողմից: Ճապոնիայի կայսրը, որպես պետության առաջնորդ, իրականացնում է արարողական գործառույթ դեսպանների հավատարմագրերը ընդունելու և պառլամենտի վավերացրած պայմանագրերը հաստատելու առումով: Համաձայն սահմանադրության՝ քաղաքական համակարգում գլխավոր որոշում կայացնողը վարչապետն է: Նրան է պատկանում արտաքին քաղաքական կարևոր հարցերի վերաբերյալ «վերջին խոսքը»: Ճապոնիայի արտաքին հարաբերությունները վերասկզբնավորվեցին 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո: ԱՄՆ-ը օկուպացրեց Ճապոնիայի տարածքը 1945-1951 թվականներին: Ստանալով լիիրավ անկախություն Սան Ֆրանցիսկոյի պայմանագրի ստորագրումից հետո՝ Ճապոնիան արտաքին հարաբերությունները կառուցեց ԱՄՆ-ի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ձևավորելու հիմքով: Սառը պատերազմի տարիներին այ հետևողականորեն հետևում էր արևմուտքի որդեգրած քաղաքականությանը Խորհրդային Միության հանդեպ: Հետպատերզմյան տնտեսական հրաշքից հետո Ճապոնիան կարողացավ վերականգնել իր ազդեցությունը աշխարհում: Սակայն Ճապոնիայի հզորացումը բացասականորեն է ընկալվում Չինաստանում և Հարավային Կորեայում[1]: Սառը պատերազմի ընթացքում Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը ակտիվ չէր. պետությունը ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր տնտեսական զարգացման վրա: Սակայան Սառը պատերազմի ավարտը և Ծոցի պատերազմի դասերը այդ քաղաքականությունը զգալիորեն փոխեցին: Ճապոնիան որոշեց մասնակցել ՄԱԿ-ի Խաղաղապահ առաքելություններին և զորքեր ուղարկեց Կամբոջա, Մոզամբիկ, Գոլանի բարձունքներ և Արևելյան Թիմոր[2]: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ճապոնիայի ծովային ուժերը հերթապահում են Հնդկական օվկիանոսում: Իսկ Ցամաքային ինքնապաշտպանության ուժերը ուղարկվել են Իրաքի հարավային շրջաններ՝ տեղական ենթակառուցվածքների վերականգմանը օժանդակելու համար: Բացի իր անմիջական հարևաններից Ճապոնիան վերջին տարիներին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում նաև այլ պետությունների նկատմամբ: Նման քաղաքականությունը տնտեսական հզորության արգասիքն է: Վարչապետ Յասու Ֆուկուդան ընդգծեց արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը պառլամենտին ուղղված իր ելույթում. «Ճապոնիան ձգտում է դառնալ առանցք մարդկային ռեսուրսների զարգացման և եհտազոտման համար և ունենալ իր մեծ մտավոր ներդրումը խաղաղության հարատև պահպանման համար»[3]: