Մասնակից:Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ8
From Wikipedia, the free encyclopedia
Ռեգիստան (ուզբ.՝ Registon, պարսկ․ ռեգ — ավազ և ստան — տեղ, բառացի՝ ավազով ծածկված տեղ), տարածք Սամարղանդի կենտրոնում։ Մերձավոր Արևելքի քաղաքների հրապարակները կոչվում էին «Ռեգիստան»։ Սամարղանդի հրապարակը հանդիսանում է ամենահայտնի ռեգիստանը[1], որտեղ կառուցված է 15-17-րդ դարերի ամենահայտնի ճարտարապետական անսամբլը, որի կենտրոնն են Ուլուգբեկ մեդրեսեն (1417—1420 թթ.), Շերդորի մեդրեսեն (1619—1636 թթ.) և Թիլլա-Քարի մեդրեսեն (1646—1660 թթ.)։ Երեք մեդրեսների ճարտարապետական անսամբլը քաղաքաշինության արվեստի և քաղաքի գլխավոր հրապարակի նախագծման հրաշալի եզակի օրինակ է։ Այն իսլամական ճարտարապետության ամենավառ օրիակներից է։ 2001 թվականին ճարտարապետական այս կառույցը Սամարղանդի այլ հնագույն պատմական շինությունների հետ միասին, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: