From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Անխել Գուրրիա Տրեվինյոն (անգլ.՝ José Ángel Gurría), հայտնի է նաև որպես Անխել Գուրրիա[4] (ծնվել է 1950թ. մայիսի 8-ին) մեքսիկացի տնտեսագետ և դիվանագետ է: 2006թ. հունիսի 1-ից սկսած նա եղել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարը[5]։
Անխել Գուրրիա Ángel Gurría | ||
Անխել Գուրրիան Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա ժողովին, 2012թ․ | ||
| ||
---|---|---|
1 հունիսի, 2006 | ||
Նախորդող | Դոն Ջոնսթոն[1] | |
| ||
1 հունվարի, 1998 - 30 նոյեմբերի, 2000 | ||
Նախորդող | Գիլերմո Օրտիզ Մարտինես | |
Հաջորդող | Ֆրանցիսկո Գիլ Դիազ | |
| ||
1 Դեկտեմբեր 1994 - 31 Դեկտեմբեր 1997[2] | ||
Նախորդող | Մանուել Տելո Մակիաս | |
Հաջորդող | Ռոսարիո Գրին | |
Կուսակցություն՝ | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն | |
Ազգություն | մեքսիկացի | |
Ծննդյան օր | մայիսի 8, 1950 (74 տարեկան) | |
Ծննդավայր | Տամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկա[3] |
Ծնվելով Տամպիկոյում, Տամաուլիպաս՝ Գուրրիան բակալավրի աստիճանով ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Տնտեսագիտության բաժինը և դիմել է ասպիրանտուրայի Միացյալ Թագավորության Լիդսի համալսարան և Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարան:
Բացի իր մայրենի իսպաներենից, Գուրրիան տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, պորտուգալերենի, իտալերենի և գերմաներենի[6]։
Գուրրիան աշխատել է Մեքսիկայի Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի, Զարգացման ազգային բանկի, Համայնքային զարգացման հիմնադրամի և Մեխիկոյի քաղաքապետի աշխատակազմի ֆինանսական բլոկում 1968-1976թթ.: 1976-1978թթ. Գուրրիան աշխատել է որպես Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ Սուրճի միջազգային կազմակերպությունում (ՍՄԿ)՝ հիմնված Լոնդոնում:
1980թ. Գուրրիան Մեքսիկայի հիմնական բանակցողն էր երկրի արտաքին պարտքի վերակազմակերպման համար[7]։
1992-ից 1993 թվականներին Գուրրիան աշխատել է որպես Արտաքին առևտրի բանկի նախագահ և գործադիր տնօրեն[8]։
Գուրրան ծառայել է որպես Արտաքին գործերի նախարարության քարտուղար (1994–1997թթ․) Էռնեստո Սեդիլյոյի աշխատակազմում[9]։ Այս պաշտոնում նա նաև բանակցում էր Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (ՆԱՖՏԱ) համար և հայցել է ֆինանսական օգնություն Մեքսիկայի 1994թ․-ի ճգնաժամի ժամանակ: Նա նաև դեմ էր Հելս-Բուրթոնի մասին օրենքին:
Որպես Ֆինանսների նախարարության քարտուղար (1998–2000թթ․)[10]՝ Գուրրիան վերահսկում էր Մեքսիկայի ՏՀԶԿ-ին անդամակցելու սկզբնական տարիները և նախագահում էր կազմակերպության նախարարների խորհուրդը 1999թ․-ին[11]։ Գուրրիային լայնորեն տեսնում էին որպես Մեքսիկայի տնտեսության կայունացման ճարտարապետի, մասամբ Էռնեստո Սեդիլյոյի կառավարման ընթացքում վեց անգամ կառավարական ծախսերը կրճատելու պատճառով: Նրա աշխատանքի ազդեցությունը զգացվեց նախագահ Վիսենտե Ֆոքսի կառավարման ընթացքում, ով նրան առաջադրեց ՏՀԶԿ-ի ղեկավարի պաշտոնում 2005թ․-ի հուլիսին:
Կառավարության աշխատակազմը լքելուց հետո Գուրրիան դասավանդում էր Միջազգային հարաբերություններ և Ֆինանսական տնտեսագիտություն Մեքսիկայի (Մոնտեռեյ) տեխնոլոգիական ինստիտուտում։ 2003-2005 թվականներին նա նախագահել է Զարգացման միջամերիկյան բանկի արտաքին խորհրդատվական խումբը[12]։
2005թ․-ին Գուրրիան, գլխավորելով թեկնածուների ցանկը, որտեղ ներառված էր նաև նախկին վարչապետ Մարեկ Բելկան, նշանակվում է որպես ՏՀԶԿ գլխավոր քարտուղար՝ հաջորդելով Դոնալդ Ջոնսթոնին: Այդ ընթացքում նա անցկացրեց մոտ 150 հարցազրույց բոլոր անդամ երկրներում մի քանի ամիսների ընթացքում՝ ստանալու կառավարությունների և ՏՀԶԿ պաշտոնյաների աջակցությունը[13]։ Իր պաշտոնավարման սկզբնական երկու շրջանների ընթացքում Չիլիի, Էստոնիայի և Իսրայելի նման երկրները անդամակցեցին կազմակերպությանը[14]։ 2015թ․-ի մայիսի 26-ին ՏՀԶԿ-ի 34 անդամ երկրներ որոշեցին թարմացնել Գուրրիայի մանդատը 2016-2021 թվականների համար[15]։
2010թ․-ից սկսած Գուրրիան նաև ծառայում էր Կայուն զարգացման լայնաշերտ հանձնաժողովում որպես հանձնակատար, որը հաստատում է լայնաշերտ տեխնոլոգիաները որպես սոցիալական և տնտեսական զարգացման կարևոր օժանդակ միջոց[16]։ Նա նաև անդամակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջրային և սանիտարական հարցերով գլոբալ խորհրդատվական խորհրդին, որը ղեկավարում էր Ճապոնիայի վարչապետ Ռյուտարո Հաշիմոտոն:
Գուրրիան ստացել է շատ պատվավոր աստիճաններ Մեքսիկայի Ունիվերսիդադ դե Վալլեից, Ռեյ Խուան Կառլոս Համալսարանից, Լիդսի Եվրոպական համալսարանից, Հայֆայից և Բրատիսլավայից[19]։
Գուրրիան նաև ստացել է շատ մրցանակներ և շքանշաններ ավելի քան 30 երկրներից, ներառյալ՝ Ֆրանսիայի կառավարության կողմից տրված «Grand officier de la Légion d'honneur» և «chevalier dans l'ordre du Mérite agricole» կոչումները: Նա նաև ստացել է Ֆրանսիական Սենատից մեդալ և Նիդերլանդների կողմից «Ridder Grootkruis in de Orde van Orange-Naussau»: Վերջերս նա պարգևատրվել է Կորեայի նախագահի կողմից «Գվանդվա» մեդալով դիվանագիտական ծառայության համար, նաև ճանաչում ստացավ Մեքսիկայում պետական կառավարման զարգացման գործում իր երկար տարիների ներդրման համար, «Instituto Nacional de Administración Pública»-ի կողմից տրված «Medalla al Mérito Administrativo Internacional» և «Gustavo Martínez Cabanas»:
2007թ․-ին Գուրրիան Կանադայի միջազգային խորհրդի «Տարվա գլոբալիստ» մրցանակաբաշխության առաջին ստացողն էր, ով ներդրեց իր ջանքերը որպես համաշխարհային քաղաքացի՝ նպաստելու թյունաս ազգայնականությանը, ներառականությանը և համաշխարհային գիտակցությանը[20]: Նրա մրցանակն ընդգրկում է Բեն Գուրիոնի Առաջնորդության մրցանակը, Իսիդրո Ֆաբելա մրցանակը Միջազգային հետազոտությունների մեքսիկական ասոցիացիայի կողմից, «Nueva Economía» մրցանակը, «Orden Bernardo O'Higgins en el Grado de Gran Cruz» և Չիլիի համալսարանի կողմից «Medalla Rectorial»։
Ի հավելումն, Գուրրիան ստացել է հետևյալ շքանշանները՝
Գուրրիան ամուսնացած է ակնաբույժ Լուլու Քվինտանա դե Գուրրիայի հետ, ով ունի Մեխիկոյի աղքատների համար ակնաբուժական հիվանդանոց[22]։ Նրանք ունեն երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.