Տամաուլիպաս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տամաուլիպաս (իսպ.՝ Estado Libre y Soberano de Tamaulipas), պաշտոնական անվանումը՝ Տամաուլիպասյի ազատ և ինքնիշխան նահանգ, Մեքսիկայի 31 նահագներից մեկը։ Կազմված է 43 համայնքներից և մայրաքաղաք Սյուդադ Վիկտորիայից։ Մայրաքաղաքն անվանվել է ի պատիվ Մեքսիկայի առաջին նախագահ Գվադալուպե Վիկտորիայի։
Տամաուլիպաս իսպ.՝ Estado Libre y Soberano de Tamaulipas | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Մասն է | Հյուսիսային Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Սյուդադ Վիկտորիա | ||||
ԲԾՄ | 126 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Tamaulipas? | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2012) | 3․374․200[1] | ||||
Տարածք | 80249[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3280[3] մ | ||||
Հիմնադրված է | 1824, փետրվարի 7[4] թ. | ||||
Սահմանակցում է | Տեխաս, Նուևո Լեոն, Սան Լուիս և Վերակրուս | ||||
Ժամային գոտի | UTC-6 −5 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-TAM | ||||
Փոստային ինդեքսներ | 87–89 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Պաշտոնական կայքը | |||||
Նահանգը գտնվում է Մեքսիկայի հյուսիս-արևելքում։ Հարավ-արևելքում սահմանակից է Վերակրուսին, հարավ-արևմուտքում՝ Սան Լուիս Պոտոսին, արևմուտքում՝ Նուևո Լեոնին։ Հյուսիսում 370 կմ սահմանակից է ԱՄՆ-ին՝ ձգվելով Տեխաս նահանգի երկայնքով[5]։
Տամաուլիպաս անվանումը ծագել է Տամահոլիպայից, ուաստեկյան տերմին, որի տամ նախածանցը նշանակում է «վայր (որտեղ)», հոլիպա-ի համար գիտական մեկնաբանում չկա, բայց ընդունված մեկնաբանություններից է «բարձր բլուրները»[6]։ Նահանգի անվան ըստ մեկ այլ մեկնաբանության՝ այն ծագել է Ta ma ho'lipam-ից («վայր, որտեղ լիպանական ցեղն աղոթում է»)։
Բացի մայրաքաղաք Սյուդադ Վիկտորիայից մյուս խոշոր քաղաքներից են Ռեյնոսան, Նուևո Լարեդոն, Մատամորոսը, Տամպիկոն։
Քաղաք | Քաղաք Բնակչություն[7] | Համայնք բնակչություն | Մետրոպոլիտան Բնակչություն[8] | Մետրոպոլիտան տարածքի տեսակը |
---|---|---|---|---|
Ռեյնոսա | 589,466 | 608,891 | 1,501,919[9] | Միջազգային/ Ռեյնոսա համայնք/Ռիո Բրավո/Իդալգո |
Մատամորոս | 449,815[10] | 489,193 | 1,136,995[11] | Միջազգային/ Մատամորոս/Կամերուն |
Նուևո Լարեդո | 373,725 | 384,033 | 636,516 | Միջազգային/Նուևո Լարեդո/Վեբ համայն, Տեխաս/Իդալգո, Կոաուիլա/Կոլումբիա, Նուևո Լեոն |
Սյուդադ Վիկտորիա | 305,155 | 321,953 | 321,953 | Համայնք |
Տամպիկո | 297,284 | 309,003 | 859,419 | Նահանգի ներսում և դրսում |
Սյուդադ Մադերո | 197,216 | 197,216 | – | Տամպիկոյի մետրոյի մաս |
Միրամար | 118,614 | – | – | Տամպիկոյի մետրոյի մաս |
Ռիո Բրավա | 95,647 | 118,259 | – | Ռեյնոսայի մետրոյի մաս |
Սյուդադ Մանտե | 84,787 | 115,792 | 115,792 | Համայնք |
Ալտամիրա | 59,536 | 212,001 | – | Տամպիկոյի մետրոյի մաս |
Վալե Էրմոսո | 48,918 | 63,170 | 63,170 | Համայնք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.