Նուևո Լեոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նուևո Լեոն, (իսպ.՝ Nuevo León, ((Իսպաներեն արտասանություն՝ [ˈnweβo leˈon] ( ))), պաշտոնական անվանումը՝ Նուևո Լեոնի ազատ և ինքնիշխան նահանգ ((իսպ.՝ Estado Libre y Soberano de Nuevo León)), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ունի 51 համայնք, մայրաքաղաքը՝ Մոնտեռեյ։
Նուևո Լեոն իսպ.՝ Estado Nuevo León | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Մասն է | Հյուսիսային Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Մոնտեռեյ | ||||
Ամենաբարձր կետ | Cerro El Potosí (Nuevo León)? | ||||
ԲԾՄ | 243 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Nuevo Leon? | ||||
Բնակչություն (2012) | 4․826․292[1] | ||||
Տարածք | 64156[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3710[3] մ | ||||
Հիմնադրված է | 1824 թ. | ||||
Սահմանակցում է | Տեխաս, Տամաուլիպաս, Կոաուիլա, Սակատեկաս և Սան Լուիս | ||||
Ժամային գոտի | UTC−6 DST = −5 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-NLE | ||||
Փոստային ինդեքսներ | 64-67 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Պաշտոնական կայքը | |||||
Նահանգը գտնվում է Հյուսիս-արևելյան Մեքսիկայում։ Հյուսիսում և արևելքում սահմանակից ` Տամաուլիպասին, հարավում` Սան Լուիսին, արևմուտքում՝ Կոաուիլային։ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի հյուսային հատվածում 15 կմ-ով սահմանակից է Տեխասին։
Նահանգն անվանվել է ի պատիվ Լեոնի Նոր Թագավորության, վարչական տարածք Նոր Իսպանիայում, որն իր հերթին անվանվել է պատմական Լեոնի իսպանական թագավորության պատվին։
Կարևոր քաղաքներից են Գվադալուպեն, Սանտա Կատարինան, Սան Նիկոլաս դե լոս Գարսան, Սան Պեդրո Գարսան, որոնք Մոնթերեյ վարչական տարածքում են գտնվում։
INEGIկոս | Համայնքներ (հայերեն) | Համայնքներ (բնօրինակ) |
---|---|---|
001 | Աբասոլո | (Abasolo) |
002 | Ագվալեգվաս | (Agualeguas) |
003 | Ալենդե | (Allende) |
004 | Անաուակ | (Anáhuac) |
005 | Ապոդակա | (Apodaca) |
006 | Արամբերրի | (Aramberri) |
007 | Բուստամանտե | (Bustamante) |
008 | Կադերեյտա | (Cadereyta Jiménez) |
009 | Էլ Կարմեն | (El Carmen) |
010 | Կերալվո | (Cerralvo) |
011 | Չինա | (China) |
012 | Սենեգա դե Ֆլորես | (Ciénega de Flores) |
013 | Դոկտոր Արոյո | (Doctor Arroyo) |
014 | Դոկտոր Կոս | (Doctor Coss) |
015 | Դոկտոր Գոնսալես | (Doctor González) |
016 | Գալեանա | (Galeana) |
017 | Գարսիա | (García) |
018 | ԳեներալԲրավո | (General Bravo) |
019 | Գեներալ Էսկոբեդո | (General Escobedo) |
020 | Գեներալ Տերան | (General Terán) |
021 | Գեներալ Տրևինո | (General Treviño) |
022 | Գեներալ Սարագոսա | (General Zaragoza) |
023 | Գեներալ Սուասուա | (General Zuazua) |
024 | Գվադալուպե | (Guadalupe) |
025 | Իդալգո (Նուևո Լեոն) | (Hidalgo) |
026 | Իգուերաս | (Higueras) |
027 | Ուալաուիսես | (Hualahuises) |
028 | Իտուրբիդե | (Iturbide) |
029 | Խուարես | (Juárez) |
030 | Լամպասոս դե Նարանխո | (Lampazos de Naranjo) |
031 | Լինարես | (Linares) |
032 | Լոս Ալդամաս | (Los Aldamas) |
033 | Լոս Էրերաս | (Los Herreras) |
034 | Լոս Ռամոնես | (Los Ramones) |
035 | Մարին | (Marín) |
036 | Մելչոր Օկամպո | (Melchor Ocampo) |
037 | Միեռ ի Նորիեգա | (Mier y Noriega) |
038 | Մինա | (Mina) |
039 | Մոնտեմորելոս | (Montemorelos) |
040 | Մոնտեռեյ | (Monterrey) |
041 | Պարաս | (Parás) |
042 | Պեսկուերիա | (Pesquería) |
043 | Ռայոնես | (Rayones) |
044 | Սաբինաս Իդալգո | (Sabinas Hidalgo) |
045 | Սալինաս Վիկտորիա | (Salinas Victoria) |
046 | Սան Նիկոլաս դե լոս Գարսա | (San Nicolás de los Garza) |
047 | Սան Պեդրո Գարսա Գարսիա | (San Pedro Garza García) |
048 | Սանտա-Կատարինա | (Santa Catarina) |
049 | Սանտիագո | (Santiago) |
050 | Վալեսիլո | (Vallecillo) |
051 | Վիլյալդամա | (Villaldama) |
2010 թվականին նահանգի ՀՄԱ կազմել է 165 միլիարդ դոլար (Մեքսիկայի ՀՄԱ-ի 11,4 %)։ Տնտեսությունը հիմնված է արդյունաբերական արտադրության վրա, մեծ է օտարերկրյա կապիտալի ազդեցությունը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 26,658 դոլար (ամենաբարձր ցուցանիշը բոլոր նահանգների համեմատ, բացառությամբ Դաշնային շրջանի)։
Զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որը հիմնված է հացահատիկային և ցիտրուսային կուլտուրաների վրա։
Բարձր կենսապայմաններն արտացոլվում են վիճակագրական տվյալներում, օրինակ կրթական բնագավառում, 100 բնակչից 13-ն ունի պրոֆեսիոնալ կրթություն[փա՞ստ]։ Միևնույն ժամանակ, գրագիտության մակարդակն ամենացածրն է նահանգում 2.8%։
Բարձրագույն կրթական հաստատություններ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.