From Wikipedia, the free encyclopedia
Սկյուռ (լատին․՝ Sciurus), կրծողների կարգ, սկյուռանմանների ընտանիք։ Սեփական Sciurus ցեղից բացի սկյուռ են անվանում նաև ամբողջ սկյուռանմանների շարքը՝ կարմիր սկյուռերին (Tamiasciurus), արմավային սկյուռներին (Funambulus) և այլ տեսակների։ Իսկ ինչ վերաբերում է Sciurus ազգին, ապա այն իր մեջ ներառում է շուրջ 30 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ասիայի բարեխառն գոտում։
Միլենա Գրիգորյան/Սկյուռ | |
Լատիներեն sciurus «սկյուռ» — վերցված է հին հունարեն՝ , σκίουρος լեզուներից, իսկ այնտեղ σκιά + οὐρά բառացիորեն նշանակում է «ստվերապոչ»[1]։
Սովորական սկյուռի սեռը այլ չորս ազգի հետ միասին ներառված է Sciurini ցեղում:
Ունի երկար մարմին, փափուկ պոչ, երկար ականջներ, մուգ դարչնագույն է, սպիտակ փորիկով, երբեմն մոխրագույն է(հիմնականում ձմեռը)։ Բացի Ավստրալիայից ամենուրեք կան։ Սկյուռը հանդիսանում է թանկարժեք մորթու աղբյուր։
Շատ սկյուռեր յուրահատուկ են նրանով, որ ձմռան համար ընկույզ էին հավաքում։ Մի մասը պահում են հողի տակ, մյուսները ծառերի փչակներում։ Ինչպես ենթադրում են գիտնականնները, հիմնականում մոխրագույն սկյուռերի վատ հիշողությունը օգնում է պահպանել անտառները, քանի որ նրանք ընկույզը թաքցնում են հողի մեջ և մոռանում այդ մասին, իսկ ծլած սերմերից հայտնվում են նոր ծառեր։[2].
Հիմնականում սնվում են սպիտակուցով, ածխաջրով, ճարպով հարուստ բուսականությամբ։ Սկյուռերի ամենածանր ժամանակը համարվում է վաղ գարունը, որովհետև փորված սերմերը սկսում են աճել և այլևս, որպես սնունդ ենթակա չեն օգտագործման, իսկ նորերը դեռ չեն հասել։ Այդ շրջանում սկյուռերը սնվում են ծառի՝ հիմնականու արծաթե թխկու ընձյուղներով։ Սկյուռերը ամենակեր են՝ բացի բուսականությունից, սնվում են նաև ձվով, միջատներով, փոքր թռչուններով, կաթնասուն գորտերով։ Շատ անգամ, արևադարձային երկրնորում այս սնունդը սկյուռերի համար փոխարինում է ընկույզներին։
Բնակավայրերում սկյուռերը կարողանում են սնվել թռչունների կուտամաններից, փորում են տնկած բույսերը, որպեսզի սերմեր գտնեն, և անգամ բնակվում են մանսարդներում։ Վաճառվում են Սկյուռերից պաշտպանող կուտամաններ։
Սկյուռերի ատամները միշտ սուր են (կրծողներիատամները անընդհատ աճում են)։ Սկյուռերը վնասատու են համարվում և այդ իսկ պատճառով բնակիչները պետք է ուշադիր փակեն իրենց նկուղներն ու վերնահարկերը, քանի որ սկյուռները կարող են այնտեղ շինել իրենց բույները կամ փչացնել որևէ բան: Ոմանք իրենց նկուղներում շան կամ կատվի մորթի են դնում, որպեսզի սկյուռերը զգան գիշատիչ կենդանուն։ Որպես կանոն կենդանիները անտեսում են խրտվիլակները և որևէ բան փչացնելը կանխելու լավագույն միջոցը թունավոր բան քսելն է, օրինակ սև պղպեղ։ Երբեմն սկյուռերի համար ծուղակ են պատրաստում, այնուհետև այն բնակավայրերից հեռու են տանում։
Սկյուռերին կարելի է սովորեցնել ուտել մարդու ձեռքից: Քանի որ նրանք ի վիճակի են թաքցնել ավելցուկային սնունդ, նրանք ձեզնից այնքան կերակուր կվերցնեն, որքան դուք տաք: Եթե մարդը սկսում է սկյուռին կերակրել, ապա մի օրից նա կրկին վերադառնում է նոր բաժնի հետևից: Քաղաքի ներսում՝ զբոսայգիներում և այգիներում բնակվող սկյուռիկները վաղուց էին հասկացել, որ մարդը սննդի աղբյուր է: Դեռևս խորհուրդ չի տրվում ձեր ձեռքից սկյուռերին կերակրել։ Նրանք կարող են վարակված լինել ժանտախտով կամ այլ հիվանդություններով, կարող է վիրավորել կամ կծել ձեր ձեռքը։
Սկյուրիկները շատ հեշտ են կոտրում ընկույզները: Կենդանին երկու ներքևի կտրիչները խրում է այն տեղը, որտեղ ընկույզը կցվում է ճյուղին: Սկյուռի ստորին ծնոտը բաղկացած է երկու մասից, որոնք կապված են առաձգական մկաններով: Երբ սկյուռը թեթևակիորեն քաշում է դրանք միասին, կտրիչները փոքրինչ շեղվում են կողմերից, ասես, սեպը խրված լինի անցքի մեջ, ջարդում է ընկույզը:
Սկյուռերըկարող են առաջացնել Էլեկտրաէներգիայի անջատում ՝ բարձր լարման հոսանքագծերի կարճ միացման առիթ հանդիսանալ։ ԱՄՆ-ում պատմության մեջ երկու անգամ սկյուռերը առաջացրել են ՆԱՍԴԱՔ բարձր տեխնոլոգիական ֆոնդային ինդեքսի անկում և Ալաբամայի համալսարանում առաջացրել են կասկադի անջատում: Նրանք հաճախ են ծառի ճյուղերով սրում իրենց ատամները, բայց չեն կարողանում տարբերել ճյուղերը էլեկտրական լարերից: Ներկայումս լարերը պաշտպանելու համար օգտագործվում են հատուկ ռետինե վահաններ:
Սկյուռերին կերակրելու ամենատարածված սննդից մեկը գետնանուշն է:Այնուամենայնիվ, գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հում գետնանուշում առկա տրիպսին ֆերմենտը, խանգարում է սկյուռերի աղիքների կլանմանը: Դոկտոր Ջեյմս Քիսվետտերը (անգլ.՝ James K. Kieswetter) առաջարկում է սկյուռերին տապակած գետնանուշ տալ[3]։ Այնուամենայնիվ, այլ գիտնականներ ասում են, որ գետնանուշը ցանկացած ձևով, ինչպես նաև արևածաղկի սերմերը օգտակար չեն սկյուռի համար, քանի որ դրանք հարուստ չեն սննդարար նյութերով , ինչի արդյունքում սկյուռի մոտ կարող է զարգացնել ոսկրային նյութափոխանակության հիվանդություն[4]։ советует давать белкам прожаренный арахис.
Միջնադարում, ըստ սկյուռերի վարքի (շարունակական քունը, զուգավորումը, սննդի պաշարը թաքցնելը և դրա մասին մոռանալը), համարում էին նրանց ալարկոտ, գոռոզ, հիմար։ XIV դարի որոշմանը համաձայն՝ նա «անտառային կապիկ» է։ Բացի այդ, շիկակարմիր գույնի խորհրդանշանակությունը որոշեց, որ կարմիր մաշկ ունեցող սկյուռը նույնպես վատ բնույթ ունի[7]։
Ըստ սկանդինավյան դիցաբանության կրծող սկյուռը միջնորդ է հանդիսամում՝ վազելով Իգգդրասիլի Համաշխարհային ծառի վրա, կապում է «վերևը» և «ներքևը»։
Ներկայումս Սկյուռերը համարվում են անվնաս, փոքրիկ, զվարճալի և խաղասեր կենդանիներ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.