From Wikipedia, the free encyclopedia
«Մաշա» (ռուս.՝ «Маша»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անաստասիա Պալչիկովան[1]։ Մասնակցել է «Կինոտավր 2020» փառատոնի հիմնական մրցույթին և արժանացել մրցանակի լավագույն դեբյուտի համար։ Ֆիլմը ռուսական վարձույթում է հայտնվել 2021 թվականի ապրիլի 1-ին[2][3][4]։
Մաշա ռուս.՝ Маша | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2020 |
Ռեժիսոր | Anastasiya Palcihkova? |
Դերակատարներ | Աննա Չիպովսկայա և Մաքսիմ Սուխանով |
Տևողություն | 85 րոպե |
Տասներեքամյա Մաշան մեծանում է բռնցքամարտի ռինգի և փողոցի միջև։ Տղաները, ովքեր սպանում և թալանում են, նրա ընկերներն են։ 1990-ականներին նրանց ատում է ամբողջ քաղաքը, բայց Մաշայի համար նրանք աշխարհի լավագույն մարդիկ են, ովքեր սիրում և պաշտպանում են իրեն։ Աղջիկը նրանց համար ջազ է երգում և երազում է երգչուհի դառնալ։ Մի օր Մաշան իմանում է, թե ովքեր են նրանք իրականում, ինչ են արել իր կյանքի և ընտանիքի հետ։ Մեծանալով՝ նա փոքր քաղաքից մեկնում է Մոսկվա՝ փորձելով կտրվել անցյալից, բայց այն հասնում է աղջկան, և Մաշան ստիպված է լինում վերադառնալ այնտեղ, որտեղ անցել է իր մանկությունը։
«Մաշա» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին «Կինոտավր» 31-րդ կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ստացել է մրցանակ լավագույն դեբյուտի համար[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.