Մանսուր Կալաուն
From Wikipedia, the free encyclopedia
Մանսուր Կալաուն կամ Կալաուն ալ-Ալֆի (արաբ․՝ قلاوون الالفي, 1279-1290 թթ.), Մամլուքյան Բահիրի սուլթանության (1250-1381 թթ.) 7-րդ սուլթանն է։ Իր մականունը ստացել է այն բանից հետո, երբ իրեն գնել են 1000 դինարով։ Կալաունը կարողացել է մուսուլմաններին խաչակիրներից վերադարձնել Մարքաբ ամրոցը (1285 թ), Լաթակիան (1287 թ.) և Տրիպոլին (1289 թ.) նա աչքի է ընկել Հոմսի ճակատամարտում (1281 թ.) մոնղոլների դեմ տարած հաղթանակով։ Կիլիկյան թագավոր Լևոն 3-րդի և Կալաունի միջև 1285 թ. կնքվել է հաշտության պայմանագիր։
Արագ փաստեր Մանսուր Կալաուն, Ծնվել է՝ ...
Մանսուր Կալաուն | |
---|---|
Ծնվել է՝ | 1222 |
Մահացել է՝ | նոյեմբերի 10, 1290 |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Երկիր | Մամլուքների սուլթանություն |
Ազգություն | Ղփչաղներ |
Տոհմ | Բահրիներ |
միապետ, կառավարիչ և ռազմական հրամանատար | |
Երեխաներ | Խալիլ ալ-Աշրաֆ, Al-Nasir Muhammad?, Amir Ahmad? և Ali? |
Հավատք | իսլամ |
Փակել