Մանդարին (աստիճանավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Մանդարինը (Չինարեն՝ 官, guān, Կանտոն՝ gun, Վիետնամերեն՝ quan), ֆեոդալական Չինաստանի աստիճանավորներին պորտուգալացիների տված անվանումը։ Պորտուգալերենից անցել է ռուսերենին և եվրոպական Լեզուներին։ ժամանակակից գիտական գրականության մեջ «Մանդարին» տերմինը չի օգտագործվում[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդարին (այլ կիրառումներ)
Այս տերմինը, ընդհանուր առմամբ, տրվում է կայսերական քննական համակարգի միջոցով պաշտոնապես նշանակվածներին։ Այն սովորաբար ներառում է, երբեմն բացառում է ներքինիներին, որոնք նույնպես ընդգրկված են երկու բնագավառների կառավարության մեջ։