![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Mike_Pence_official_Vice_Presidential_portrait.jpg/640px-Mike_Pence_official_Vice_Presidential_portrait.jpg&w=640&q=50)
Մայք Փենս
ամերիկացի քաղաքական գործի / From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ռիչարդ «Մայք» Փենս (անգլ.՝ Michael Richard «Mike» Pence, հունիսի 7, 1959(1959-06-07)[6][1][7][…], Columbus, Ինդիանա, ԱՄՆ[4][6][1][…]), ամերիկացի քաղաքական գործիչ։ Փենսը ԱՄՆ նախկին փոխնախագահն է, ով լիազորությունների կատարումը ստանձնել է 2017 թվականի հունվարի 20-ին։ Ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 2013 թվականի հունվարի 14-ից մինչ 2016 թվականի հուլիսի 14-ը եղել է Ինդիանայի նահանգապետ։ Նախկինում ընտրվել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական։
Մայք Փենս անգլ.՝ Mike Pence[1][2] | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[3] |
---|---|
Կրթություն՝ | Հանովերի քոլեջ (1981)[4][1], Columbus North High School?, Indiana University Robert H. McKinney School of Law? (1986)[5], Ինդիանայի համալսարան և Indiana University – Purdue University Indianapolis? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և ռադիոհաղորդավար |
Դավանանք | Protestant? |
Ծննդյան օր | հունիսի 7, 1959(1959-06-07)[6][1][7][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Columbus, Ինդիանա, ԱՄՆ[4][6][1][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Michael Richard Pence[6][1][2] |
Հայր | Edward J. Pence, Jr.? |
Մայր | Nancy Jane Pence? |
Ամուսին | Կարեն Փենս[8] |
Զավակներ | Charlotte Pence? և Audrey Pence? |
Կայք՝ | trumpwhitehouse.archives.gov/people/mike-pence/ |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ծնվել է կաթոլիկ իռլանդական ընտանիքում, որը հետագայում անցել է բողոքականության։ Ունի պահպանողական հայացքներ, պաշտպանում է Թեյախմության շարժմանը։
2016 թվականի հուլիսի 14-ին նախագահի նախկին թեկնածու, ներկայումս ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Մայք Փենսի թեկնածությունը՝ փոխնախագահի պաշտոնում[10]։ Դրանից հետո Թենսը ավարտեց Ինդիանայի նահանգապետի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավը և սկսեց օժանդակել Թրամփին՝ նախագահական կամպանիայի կազմակերպման հարցում։
2016 թվականի հուլիսի 18- 21 ԱՄՆ հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, կուսակցությունը հաստատեց Դոնալդ Թրամփի կուսակցության միասնական թեկնածու լինելու հանգամանքը, իսկ Ինդիանայի նախկին նահանգապետ Մայք Փենսը առաջադրվեց փոխնախագահի հանրապետական թեկնածու։
2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահ։