![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/9.12_tea_party_in_DC.jpg/640px-9.12_tea_party_in_DC.jpg&w=640&q=50)
Թեյախմության շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Թեյախմության շարժում (անգլ.՝ Tea Party movement), Միացյալ Նահանգներում պահպանողական-ազատական քաղաքական շարժում[1][2], որն ի հայտ է եկել 2009 թվականին որպես տեղական և ազգային մակարդակով համակարգված բողոքների շարք[3][4], որոնք, ի թիվս այլոց, պայմանավորված էին 2008 թվականի արտակարգ տնտեսական կայունացման ակտով[5][6] և Բարաք Օբամայի վարչակազմի առողջապահական ապահովագրության ոլորտում բարեփոխումներով[7]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/9.12_tea_party_in_DC.jpg/320px-9.12_tea_party_in_DC.jpg)
«Թեյախմության շարժում» անվանումը հղում է 1773 թվականի Բոստոնի «թեյախմությանը»՝ «ոչ հարկերին առանց խորհրդարանական ներկայացուցչության»[8] կարգախոսով բողոքի ցույցին, որի ընթացքում ամերիկացի գաղութարարները ոչնչացրել են թեյի անգլիական բեռը, իրադարձություն, որը խորհրդանշական է դարձել ամերիկյան պատմության մեջ։ Երբեմն շարժման անունը վերծանվում է որպես «Taxed Enough Already» («բավական է մեզանից հարկերը»)[9]։ Թեյախմության շարժումը քաղաքական կուսակցություն չէ, և դրա թեկնածուները չեն առաջադրվում ինչպես Կոնգրեսի, այնպես էլ այլ ընտրությունների համար[10]։ Հանրապետական որոշ թեկնածուներ, սակայն, վայելում են շարժման աջակցությունը։ Օրինակ՝ «թեյախմության շարժման» նշանավոր գործիչ Ռենդ Փոլը (ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն Փոլի որդին) 2010 թվականի ընտրություններում ընտրվել է Կենտուկի նահանգի սենատոր։ Շարժումը չունի կենտրոնական ղեկավարություն, և դրա համակարգումը հիմնված է ոչ խիստ հարակից տեղական խմբերի համագործակցության վրա։
Շարժման նպատակները ներառում են կառավարության ապարատի կրճատումը[11], հարկերի[12] և պետական ծախսերի[12] կրճատումը, ազգային պարտքի[11] և բյուջեի դեֆիցիտի կրճատում[11] և ԱՄՆ Սահմանադրության պահպանում[13]։